Ուզում ենք այս տարի սկսել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը. Տիգրան Ավինյան
«Ուզում ենք այս տարի սկսել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, հետևապես սա պահանջում է մեր կողմից ջանք, որպեսզի մեր բոլոր գործընկերները տեղեկացված լինեն նախագծից, և համալիր փորձաքննության փուլը ևս հնարավոր սեղմ ժամկետներում անցնենք»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Մինչ այդ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարԱրմեն Հարությունյանը զեկուցեց, որ ավարտվել է Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթը, ինչի արդյունքում կնքվել է պայմանագիր հաղթող կազմակերպության հետ:
Հարությունյանը տեղեկացրեց, որ մրցույթն իրականացվել է առանց ֆինանսական միջոցների, կկնքվի համաձայնագիրը, կսկսվեն 2 ամսվա աշխատաբնքները։
«Այս պահին ճարտարապետահատակագծային փաստաթղթերի կազմման փուլում ենք գտնվում: Ինչպես նաև ավարտման փուլում է ազդեցության գոտում գտնվող հողերի գերակա շահի մասին որոշման փաստաթղթերի պատրաստումը»,-ասաց նա։
Տիգրան Ավինյանը ճշտելով, որ այս փորձաքննությունը նախնական է՝ հիմնական համալիր փորձաքննությունից առաջ, առաջարկեց նախօրոք նախագիծն ուղարկել շահագրգիռ կառույցներին, որպեսզի հետագայում հիմնական փորձաքննության ընթացքում երկար ժամանակ չվատնեն։
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննիսյանն Ավինյանի գլխավորությամբ ֆոտոշոփով շենք են տեղաշարժել և 16, 8 հարկանի շենքեր կառուցելու թույլտվություն տվել. Չախոյան
- Տիգրան Ավինյանի կողմից լրագրող Դավիթ Սարգսյանին դատի տալը հայտնվել է ԵԽ ուշադրության կենտրոնում