«Օսկարի» արժանացած ֆիլմում հայ հերոսը պատմում է Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների մասին
Լոս Անջելեսում կայացած «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությանը «Վերանորոգված վերջին խանութը» (The Last Repair Shop) ֆիլմը ճանաչվել է «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ»։ Ֆիլմի ռեժիսորներն են Բեն Փրուդֆութը և Քրիս Բաուերսը:
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Լոս Անջելեսում։ Այն պատմում է քաղաքի կենտրոնում գտնվող պահեստի մասին, որտեղ մի քանի նվիրյալ վարպետներ լավ վիճակում են պահում ավելի քան 80,000 ուսանողական երաժշտական գործիքներ:
«Վերանորոգման վերջին արհեստանոցը» ֆիլմի չորս հերոսներից մեկը հայ Սթիվ Բաղրամյանն է, ով 1980-ականների վերջին Ադրբեջանում ենթարկվել է էթնիկ զտումների։
«Ես իմացա, որ Սթիվը՝ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը, անձամբ լարել է դպրոցի դաշնամուրները, որոնք ես նվագել եմ, երբ ես ուսանող էի», - ասում է Բաուերսը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին