«Օսկար»-ի մրցանակակիրները
Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան հայտնել է «Օսկարի» նոր դափնեկիրների անունները։
«Լավագույն ֆիլմ» է ճանաչվել «Օպենհայմեր» ֆիլմը։
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Քրիստոֆեր Նոլանն իր «Օպենհայմեր» ֆիլմով։
«Լավագույն դերասան» է ճանաչվել Կիլիան Մերֆին «Օպենհայմեր» ֆիլմի համար։
«Լավագույն դերասանուհի» ճանաչվեց Էմմա Սթոուն «Խեղճուկրակները» ֆիլմի համար։
Բրիտանական «Հետաքրքրությունների գոտի» պատմական դրաման արժանացել է Օսկարի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։
«Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Ռոբերտ Դաունի կրտսեր («Օփենհայմեր»)
«Լավագույն օրիգինալ սցենար»՝ «Անկման անատոմիա»
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Դավան Ջոյ Ռենդոլֆ («Լքվածները»)
«Լավագույն անիմացիոն ֆիլմ»՝ «Տղան և թռչունը»
«Լավագույն օպերատորական աշխատանք»՝ Հոյտե Վան Հոյտեմա («Օփենհայմեր»)
«Լավագույն մոնտաժ»՝ «Օփենհայմեր»
«Լավագույն սաունդթրեք»՝ Լյուդվիգ Գորանսոն («Օփենհայմեր»)
«Լավագույն վավերագրական ֆիլմ»՝ «20 օր Մարիուպոլում»
«Լավագույն երգ»՝ Ինչի՞ համար էի ստեղծված: («Բարբի»)
«Լավագույն երաժշտություն»՝ «Օփենհայմեր»
«Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ»՝ «Վերանորոգված վերջին խանութը»
«Լավագույն գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ»՝ «Հենրի Շաքարի հրաշալի պատմությունը»։