ԱՄՆ-ը Ուկրաինային 300 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել
Օգնության նոր փաթեթը Կիևին հերիք կանի ընդամենը մի քանի շաբաթ։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։
«Մենք հաստատ չենք խոսում ամիսների մասին՝ շաբաթների, գուցե նույնիսկ մի քանի շաբաթվա մասին: Սա երկար ժամանակ բավարարել չի կարող»,-ասել է նա ճեպազրույցում:
Երեքշաբթի օրը Սպիտակ տունը հայտարարեց Ուկրաինային 2023 թվականից հետո առաջին անգամ մոտ 300 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այն կներառի հրետանային զինամթերք և GMLRS հրթիռներ HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգերի համար:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Մեզ բաց տեքստով առաջարկում են դառնալ Ուկրաինա-2
- Ուկրաինան դուրս է եկել զինված ուժերի և սահմանապահ զորքերի մասին ԱՊՀ համաձայնագրից
- Ուկրաինան դուրս է եկել ժամանակի և հաճախականության չափումների ԱՊՀ համաձայնագրից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին