Ձեր քաղաքական ուժի ղեկավարի բրենդ դարձրած ասֆալտի, այսինքը՝ փոսալցման աշխատանքները երբևիցե կյանքի կոչվելո՞ւ են. Ստեփանյան
«Ձեր քաղաքական ուժի ղեկավարի կողմից բրենդ դարձված ասֆալտի, այսինքը փոսալցման աշխատանանքների կոնկրետ ժամանակահատված նշեք, թե երբ եք կյանքի կոչելու, կամ երբևիցե կյանքի կոչվելու են»,-Երևանի ավագանու նիստում հարց բարձրացրեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
Նա հայտարարեց, որ բոլոր վարչական շրջաններում խայտառակ իրավիճակ է։
«Դրա վառ օրինակը Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի փողոցներն են, որոնք հիշեցնում եմ փոսերի և խրամատների բաստիոնի»,-հայտարարեց Ստեփանյանը։
Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը հայտնեց, որ մարտի 25-ից սկսելու են աշխատանքները, բոլոր պայամանգրարերը կնքված են, իսկ ճաքալցման պայմանագիրը անգործության փոլում է և շուտով կկնքեն։
Հարակից հրապարակումներ`
- Թեքահարթկների ծրագրով թերակատարվել են 35 %՝ երբ 44-օրյա պատերազմից հետո դրանցից օգտվողների քանակային ավելացումներ կան. Սամվել Հարոյան
- Ո՞վ ա մտածել երեք ձվերը դնի ու 72 մլն դրամ փող տա այդ ձվերի լուսավորության համար. Պեդրո Զարոկյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները