Արտերկրում Թուրքիայի ունեցած ամենամեծ ռազմաբազան Սոմալիում է
Թուրքական մամուլում շրջանառվում են տեղեկություններ՝ կապված երկրից դուրս գտնվող ամենամեծ թուրքական ռազմաբազայի հետ: Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։
Ըստ այդմ՝ այն գտնվում է Աֆրիկա մայրցամաքի արևմտյան հատվածում՝ Սոմալիի Դաշնային Հանրապետությունում:
Հիշյալ ռազմաբազան Սոմալիում բացվել է 2017-ի սեպտեմբերի 30-ին և գործում է մինչև օրս:
Ավելին, 2024-ի փետրվարին երկու երկրի միջև ռազմական և տնտեսական համագործակցության համար կնքված համաձայնագրով դրա ռազմավարական նշանակությունն էլ ավելի է մեծացել:
Այս պահի դրությամբ «Սոմալիի թուրքական օպերատվիվ խմբի հրամանատարությունը» ռազմական կրթություն է ապահովում Սոմալիի «Գորգոր» կոչվող գումարտակների անձնակազմի համար:
Նշենք նաև, որ թուրքական հիշյալ ռազմաբազան ունի 550.000քմ տարածք և գտնվում է Հնդկական օվկիանոսի անմիջապես հարևանությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան