Մեծ ակնկալիք չկար՝ այստեղ արդարադատություն ստանալու․ Լևոն Քոչարյան
«Հարգելի դատարան ես պարտավոր եմ հիշեցնել, թե ինչի արդյունքում եմ ես այստեղ հայտնվել։ Ինձ խոշտանգել են, հարվածներ են հասցրել ոստիկանները, բայց ինձ մեղադրեցին։ Կալանքի տակ էի, դուրս եկա միայն պատգամավոր դառնալու հետո։ Հետո էլ՝ անիմաստ խափանման միջոց ստորագրությունը»,- այս մասին դատարանում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նրա խոսքով՝ հասկանում են ինչ է կատարվում, ավելացնելու բան չկա։
«Երբ տեսնում եմ,որ դատարանն այս պրոցեսի մի մասն է կազմում, մեծ ակնկալիք չկար արդարադատություն ստանալու այստեղ»,-հավելեց նա։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ երկրից չբացակայելու խափանման միջոցը փոխվեց։ Փափանման միջոց ընտրվել է 2 մլն դրամ գրավը։