Նույնիսկ սոցիալապես անապահով խավին երկրորդ պլան են գցում, նրա մասին չեն մտածում. Կարեն Չիլինգարյան
Կենտրոնական բանկն այսօր 0.25%-ով իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ 2023 թվականին արձանագրվել էր 0.6% գնանկում։ ԿԲ-ի այս քայլը նպաստելու է գնաճին։ Բանն այն է, որ տնտեսագերները գտնում են, որ տնտեսության աճի համար անհրաժեշտ է ապահովել 4% գնաճ՝ մոռանալով, որ Հայաստանում պաշտոնապես կա 24.8% աղաքատություն, որոշ հաշվարկներով այն հասնում է 40 %, իսկ գնաճից առաջինը տուժում են հենց այս խավի ընտանիքները։
Panorama.am-ն այս հարցերի շուրջ զրուցեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի հետ:
«Ցավոք սրտի իշխանությունները միշտ էլ աշխատում են գնաճի նշաձող պահել, որի միջոցով հնարավորություն են ունենում տնտեսությունը զարգացնել, տնտեսական աճ ցույց տալ։ Որոշ դեպքերում նույնիսկ սոցիալապես անապահով խավին երկրորդ պլան են գցում, նրա մասին չեն մտածում
Այն մեզ մոտ խնդիր է առաջացնում, այդ մարդիկ իրավացիորեն բողոքում են, բայց, ցավոք, իրենց բողոքը տեղ չի հասնում։ Իհարկե, պետությունը պետք է նաև նրանց մասին մտածի, որ սոցիալապես անապահով խավ կա և քանի գնում է նրանց քանակն ավելանում է։
Սրան գումարած, Արցախից շատ մարդիկ տեղահանված են և այնտեղ էլ կան մեր շատ հայրենակիցներ, որոնք անապահով են և համալրել են մեր անապահովների բանակը։
Սա է, պետք է հաշվի առնել և զսպել երևույթը, որ գեղեցիկ թվեր են նկարում, որպեսզի տնտեսակն աճ ցույց տան»,- ասաց Կարեն Չիլինգարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան