Ոստիկանությունը Հայկ Մարությանին թույլ չտվեց մասնակցել Երևանի ավագանու նիստին
«Հիշեցնեմ, որ ապօրինի կերպով ինձ և ավագանու ևս երկու անդամի զրկեցին մանդատից, բայց համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 29-րդ հոդավծի, ավագանու նիստերին ավագանու խմբակցության հրավերով կարող են մասնակցել նիստին, ելույթներ ունենալ և պատախանել հարցերին»,- Երևանի քաղաքապետարանի դիմաց հայտարարեց երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նա հայտնեց, որ իրենք խմբակցությունը դիմել է, որպեսզի ես մանակցեմ և ելույթ ունենամ, բայց դիմումը մերժել են։
«Մերժման հիմնավորումը շատ տարօրինակ է, ասվում է, որ կա ինչ-որ մի տարօրինակ և ապօրինի փաստաթուղթ, որը կնքվել է քաղաքապետարանի աշխատակազմի և ՆԳՆ ՊՊԳՎ-ի միջև, որ ավագանու նիստերի ժամանակ բացի ավագանու անդամներից և աշխատակազմից այլ անձ չի կարող մուտք գործել Երևանի քաղաքապետարանի շենք»,- ասաց Մարությանը։
Ոստիկանությունը թույլ չտվեց Մարությանին մտնել քաղաքապետարան և վերջինս ճեպազրույց տվեց հենց մուտքի դիմաց։
Նա հյատնեց, որ ակնհայտ ապօրինություն է, քաի որ օրենքում հստակ ասված է, որ խմբակցությունների և քաղաքապետի հրավերով կարող են գալ անձինք և ելույթներ ունենան։
Նախկին քաղաքապետը հայտնեց, որ իշխանությունները վերածվել է ավտորիտար իշխանության և հեղափոխությունը ոչ թե իշխանությունը ժողովրդին վերադարձնելու նպատակին օգտագործեցին, այլ ընդամենը նախկին իշխանություններից վերցրեց լծակներն իրենց համար և այսօր կոռուպցիան բարգավաճում է, որը կբացահայտեն հոջորդ իշխանությունները։
Մարությանը հայտնեց, որ իրենք դեմ են ուղեվարձի թանկացմանը և առաջարկում են, որ բնակչությանը տրամադրվեն քարտեր, որոնք քաղաքացիներն ըստ հայեցողության լիցքավորեն և օգտվեն, իսկ առաջարկված ֆիքսված փաթեթները թող լինեն ցանկացողների համար։
Նա տեղեկացրեց, որ «ազգային առաջընթաց» խմբակցությունը չեն գրանցվելու, բոյկոտելու են նիստը և նույնը կոչ են անում մյուս ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի ավագանին չկարողանա որոշում ընդունել։
Հարակից հրապարակումներ`
- Ուղեվարձերի թանկացումն անխուսափելիորեն շատ վատ էկոլոգիական վիճակ է ստեղծելու Երևանում. Սիլվա Ադամյան
- Բաբկեն Պիպոյան. Ավտոբուսի պարկի տնօրենը քանի՞ օգնական ունի, նրանց աշխատավարձն ու կռեսլոյի գինն ուղեվարձի ինքնարժեքի մեջ մտցրե՞լ եք
- ՀԱՄԿ. Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումը բացասական ազդեցություն է թողնելու աշխատողների զգալի մասի եկամուտների վրա
- Երևանի քաղաքապետարանից մեկնաբանում են ավտոբուսների ուղեվարձը թանկացնելու մասին լուրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան