Անազատության պայմաններում՝ Ղարաբաղի նախկին ղեկավարությունը չի կարող անկաշկանդ համաձայնել տեսանկարահանվելու. ՀՀ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ադրբեջական հեռուստաընկերություններից մեկը մարտի 10-ին հեռարձակել է տեսանյութ, որով ազդարարվում է Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության հետ հարցազրույցների շարքի մասին։ ‼️
Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ տեսանյութի նախապատրաստումն ու տարածումը հակասում են խնդրին առնչվող միջազգային չափորոշիչներին։
Նշված կարգավիճակով անձանց չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա տարբեր պատճառներով, այդ թվում` անձի արժանապատվությունը հարգելու և նրան ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու համար:
Գտնվելով անազատության պայմաններում` նշված անձինք չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և իրենց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ, ինչն ունի առանցքային նշանակություն։
Տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նշված անձինք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև այդ տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները։
Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի հունիսի 5-ին Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հեռարձակել էր տեսանյութ, որում անդրադարձել էր հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում էր 5 հայ ռազմագերու հետ։ Տեսանյութի և դրա տարածման վերաբերյալ Պաշտպանը հայտարարությամբ էր հանդես եկել, որին կարելի է ծանոթանալ՝ անցնելով հղումով https://www.ombuds.am/am/site/ViewNews/2569»
Հարակից հրապարակումներ`
- «Մենք կանք». Գերիների հետ հարցազրույցը դատապարտելի է
- Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ստիպում են հարցազրույց տալ, ինչը հանցագործություն է. Արտակ Բեգլարյան
- Ադրբեջանական AzTV-ն Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի անոնս է հրապարակել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան