Մալյան. Իմ լայվի դիսկը ֆեյքերի պոակից իմպերատիվ կերպով ուղարկել են իրավապահ մարմիններին
«Լայվ»-ի գործով դատվող Նարեկ Մալյանն այսօրվա դաական նիստում հայտարարեց՝ նույնիսկ չի հասցրել դիտել իր էջում ուղիղ եթերով հեռարձակված խոսքը, քանի որ դրանից անմիջապես հետո ձերբակալվել է, ապա կալանավորվել։
Նրա խոսքով, «ֆեյքերի պոակ» անունով հայտնի մարմինը մոնիտորինգ է իրականացնում ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Դրա արդյունքում իր լահվի դիսկն անմիջապես իմպերատիվ կերպով ուղարկվել է իրավապահ մարմիններին և պահանջել է հարուցել քրեական գործ։
«Հետևաբար, քանի որ ֆեյքերի պոակն ավելի բարձր տեղում է գտնվում, իրավապահ մարմինները՝ տվյալ դեպքում ոստիկանությունը ափալ-թափալ, օրենքի ամենաըարբեր ու էական խախտումներով հարուցել է քրեական գործ։ Ու արդեն ողջ իրավապահ համակարգը Աննա Վարդապետյանի հանճարեղ գլխավորությումբ, էս քրեական գործը կեղծիքներով, պալաս-պռատ բաներով, ապօրինի փոձաքննություններով, փորձում է... նպատակը ինձ հնարավորինս երկար ազատազրկված պահելն է, ինչին ես դեմ չեմ։ Եթե իմ խոսքի ազատության գինը սա է, խնդիր չկա։ Ես ինչ-որ մի օր դուրս եմ գալու բանտից, բոլոր ապօրինություն իրականացրածներին անհատապես պատժելու եմ»,-ասաց նա իր խոսքում։
Հարակից հրապարակումներ`
- Մալյանի գործով մեր բողոքը «մակագրվել է» վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանին…Իսկ ձե՞ր մոտ ինչ կա-չկա. Ռուբեն Մելիքյան
- Յուրայիններին ամենաթողություն, իսկ ընդդիմադիրներին՝ բանտ. Նարեկ Մալյանի ելույթը դատարանում
- Նարեկ Մալյանն ապօրինաբար ազատազրկված է արդեն 159 օր. Աթանեսյան
- Նարեկ Մալյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով