Նազենի Հովհաննիսյան. Երկիրը մանրում են վերջնական, իսկ ոմանք դեռ սպասում են
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է.
«Ժպիտից անհաջող կարված դիմակներն էլ չեն օգնում:
ֆոտոշփած նկարներում ամեն ինչ լավ է
իրականում՝ ոչինչ է ու վատ ....
էնքան վատ, որ անգամ հատակն է գլուխը խրել անդունդի մեջ
անդունդի տակ
անդունդից անդին
որ կարողանա գոնե մի վայրկյան
չտեսնելու տալ
ողբը
անկումը ...
որ պատռի լռությունը,
վերևից նետված քարն անգամ անձայն է.
չի հասնում հատակին՝
անդունդի,
խորն է էդքան
անհատակ
կարոտի ու կորստի պես՝
ահատակ
հուսահատ ու անհույս
անդունդ
Երկիրը մանրում են վերջնական...
իսկ ոմանք՝ դեռ սպասում են:
ԵՐԿԻՐՆ են փակում
ԲՈւՀ- ն ինչ՞ է, որ չփակեն,
գյուղն ի՞նչ է, որ չհանձնեն,
մարդն ի՞նչ է, որ չմոռանան...
Երկիրն ի՞նչ է, որ...
Հայրենիքը....
բա հերոսը...
Մա՞րդ...
---աղմուկի մեջ անհարկի
լռություն,
մի չապրած կյանք
ու
անվերջանալի զարմանք՝
թե բա ոնց»։
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա