Իրավունք 20:06 12/03/2024 Հայաստան

Դիմակը պատռված է, քաղաքական հետապնդման փաստն՝ ապացուցված․ Նարեկ Մալյանի պաշտպաններ

Նարեկ Մալյանի պաշտպանները հայտարարություն են տարածել, որում ասվում է․

«Այսօր տեղի ունեցած հերթական դատական նիստը քաղաքական բանտարկյալ Նարեկ Մալյանի գործով, այդ խայտառակ գործընթացի, եթե այսպես կարելի է ասել, թագն ու պսակն էր: Եթե ինչ-որ մեկը մի տեղ դեռևս մտածում էր, որ այս գործի մեջ կարող է լինել որևէ քրեական տարր, այսօրվա նիստը դիտելուց հետո նմանատիպ մտքերը կարող են պահպանվել միայն հատուկ հիմնարկների դժբախտ բնակիչների մոտ:

Այսօր պահանջել եմ անթույլատրելի ճանաչել գործում իբր եղած ապացույցները, դատախազը իհարկե առարկեց, իսկ դատավորը մերժեց միջնորդությունը՝ հիմք ընդունելով դատախազի փաստարկները, մինչդեռ այդպիսիք դատախազի խոսքի մեջ առկա չէին:

Դիմակը պատռված է, քաղաքական հետապնդման փաստն՝ ապացուցված: Քաղաքական գործերով հաղթանակը լինում է այսպիսին: Իշխանությունների էությունը բացահայտված է:  Նման խայտառակությունները ունենում իրենց քաղաքական ավարտը, բայց դրա մասին էլ իր ժամանակին:
Մերկապարանոց չլինելու համար, կից մասնագիտական հանրույթի և պարզապես հետաքրքրված մարդկանց համար ներկայացնում եմ իմ այսօրվա միջնորդության տեքստը, այն զուրկ է քաղաքական գնահատականներից և զուտ իրավաբանական է:

Միջնորդություն

Թիվ ԵԴ1/1803/01/23 քրեական գործով դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները անթույլատրելի ճանաչելու մասին
Սույն քրեական գործի դատաքննության ընթացքում հետազոտված հետևյալ ապացույցները ենթակա են ճանաչման որպես անթույլատրելի՝
Արտավարութային փաստաթղթերը՝
• Տեսագրություն պարունակող սկավառակը վ.թ. 1ա
• Հանցագործության մասին հաղորդումը վ.թ. 7
• Ոստիկանի զեկուցագիրը վ.թ. 2-3
• Ոստիկանի ամփոփագիրը վ.թ. 8
Քննչական գործողությունները՝
• Լազերային սկավառակը զննելու մասին արձանագրությունները վ.թ. 36-38, 126-127
• Հանցագործության մասին հաղորդումը, ոստիկանի զեկուցագիրը և ոստիկանի ամփոփագիրը զննելու մասին արձանագրությունը վ.թ. 173-174
Փորձաքննությունների եզրակացությունները՝
• Դատահոգեբանական և դատալեզվաբանական լրացուցիչ համալիր փորձաքննության թիվ 37792323 եզրակացությունը վ.թ. 182-193
• Դատահոգեբանական և դատալեզվաբանական համալիր փորձաքննության թիվ ՀՄ 23-2217 եզրակացությունը վ.թ. 138-146
Դատարանում ձեռքբերված ապացույցները՝
• Փորձագետներ Ա.Վարդանյանի և Հ.Ղուկասյանի ցուցմունքները /տես դատական նիստի արձանագրությունը/

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97 հոդվածի 2-րդ մասի,  օրենքի էական խախտմամբ ստացված տվյալները, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված վարութային գործողությունների արդյունքով ձեռք բերված տվյալները ճանաչվում են անթույլատրելի և չեն կարող օգտագործվել որպես ապացույց:

Նույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն, մասնավորապես, օրենքի էական խախտումով ձեռքբերված ապացույցների շարքին դասվում են այն ապացույցները, որոնք ձեռք են բերվել անհայտ աղբյուրից:

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն, օրենքով սահմանված պահանջների խախտմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքները չեն կարող ապացուցողական գործողության կատարման հիմք լինել:

Վերը նշված ապացույցները՝ արտավարութային փաստաթղթերից՝ ոստիկանի զեկուցագիրը, ոստիկանի ամփոփագիրը, հանցագործության մասին հաղորդումը հիմնված են միայն և բացառապես վերը նշված լազերային սկավառակի եջ պարունակվող տվյալների՝ տեսագրության վրա:

Վերը նշված քննչական գործողությունները՝ սկավառակը զննելու 2 հատ արձանագրությունը, արտավարութային փաստաթղթերը զննելու մասին արձանագրությունը կամ վերաբերում են ուղղակի և միայն այդ սկավառակի մեջ պարունակվող տեղեկություններին կամ այն փաստաթղթերին, որոնք բխում են միայն այդ սկավառակի մեջ առկա տեղեկություններից:

Վերը նշված փորձաքննությունների եզրակացությունները կառուցված են բացառապես սկավառակի մեջ առկա տեղեկությունների վրա:

Դատարանում ձեռքբերված ապացույցները՝ փորձագետների ցուցմունքները վերաբերում են իրենց կողմից կազմված եզրակացությանը, որը հիմնված է բացառապես նշված լազերային սկավառակի մեջ պարունակվող տեղեկությունների վրա:

Այսինքն՝ բոլոր նշված ապացույցները բխում են լազերային սկավառակի մեջ ամրագրված տեղեկություններից, ինչն իր հերթին նշանակում է, որ եթե լազերային սկավառակը հանդիսանում է անթույլատրելի ապացույց, ապա բոլոր այդ ապացույցները ևս անթույլատրելի են:
Սկավառակի ի հայտ գալը քրեական վարույթի նյութերում չի հաստատվում որևէ դատավարական փաստաթղթով:

Ավելին, վ.թ. 8 առկա է գրություն, որը հասցեագրված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին Երևան քաղաքի ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի պարտականությունները կատարողից, որով նրան են ուղարկվել Ն.Մալյանի վերաբերյալ նյութերը, որոնց մեջ առկա չէ որևէ նշում լազերային սկավառակի մասին:

Վ.թ. 1-ում առկա է ՀՀ ՆԳՆ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի գրությունը ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչության պետին, որով նրան են փոխանցվում Կենտրոնականի բաժնից ստացված նյութերը և առկա է ձեռագիր ավելացում այն մասին, որ նյութերին ավելացվում է նաև լազերային սկավառակը և այն գտնվում է կնիքված ծրարում:

Այսինքն՝ լազերային սկավառակը ի հայտ է եկել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի մոտ, սակայն նշված չէ թե որտեղից, ինչպես, ինչ հիմքով և ում կողմից է այն ձեռքբերվել, այսինքն՝ ապացույցի ձեռքբերման աղբյուրը անհայտ է:

Միևնույն ժամանակ սկավառակը զննելու մասին քննիչի կողմից կազմված վ.թ. 36-38 գտնվող արձանագրության մեջ առկա չէ որևէ նշում առ այն, որ սկավառակը գտնվել է կնիքված ծրարում: Նշված է, որ զննումը ավարտելուց հետո այն այն դրվել է ծրարի մեջ և կնքվել արդեն ԱԱԾ կնիքով:
Հետաքրքիր է, որ վ.թ. 1ա-ում առկա է հենց ԱԱԾ կնիքով կնքված ծրարը , մինչդեռ այդ տեսքով այն չէր կարող գտնվել նշված համարակալմամբ վ.թ-ում՝ 1ա, քանի որ նյութերի այդ հատվածում կարող է լինել միայն ոստիկանության կողմից ձեռքբերված նյութը:

Ոստիկանի կողմից կազմված հանցագործության մասին հաղորդման մեջ նշված է, որ նրա կողմից իրականացվող ՙՕպերատիվ-հետախուզական գործունեության մասին՚ ՀՀ օրենքի 4,8,14-16, 38 և 40 հոդվածներով նախատեսված լիազորությունների շրջանակում, պարզվել է, թե Ն.Մալյանը Ֆեյսբուք սոցիալական հարթակում իրականացրել է ուղիղ հեռարձակում, որի բովանդակության մեջ նա տեսել է հանցակազմի տարրեր:
ՙՕպերատիվ-հետախուզական գործունեության մասին՚ ՀՀ օրենքի  4 հոդվածը սահմանում է ՕՀԳ ընդհանուր նպատակները և ուղիղ առնչություն չունի սույն քրեական գործի հանգամանքների  հետ:
Օրենքի 8 հոդվածը սահմանում է ՕՀԳ իրականացնող մարմինների ցանկը, ընդհանրական է և ուղիղ կապ ևս չունի գործի հանգամանքների հետ:

Օրենքի 14 հոդվածը սահմանում է ՕՀՄ տեսակները, 15 հոդվածը մանրամասնում է  ՙՕպերատիվ հարցում՚, իսկ 16 հոդվածը ՙՕպերատիվ տեղեկությունների ձեռքբերում՚ ՕՀՄ տեսակները՝ տալիս է դրանց հակիրճ նկարագրությունը:

Տրամաբանելով վերը նշվածից, պետք է եզրահանգել, որ ՙՀանցագործության մասին հաղորդման՚ հեղինակը հանցագործությունները բացահայտելու նպատակով, լինելով ոստիկան օպերատիվ հարցման և օպերատիվ տեղեկություններ ձեռքբերելու միջոցով տեղեկացել է Ն.Մալյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի մասին:

Օրենքի 38 հոդվածը սահմանում է ՕՀՄ անցկացնելկու մասին որոշման բովանդակությունը:
Տվյալ դեպքում դա առնվազն նշանակում է, որ պետք է լիներ որոշում Ն.Մալյանի նկատմամբ ՕՀՄ ՝ օպերատիվ հարցում և օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում իրականացնելու համար:

Օրենքի 36 հոդվածը հստակ սահմանում է, որ ՕՀՄ-ն կարող է անցկացվել միայն համապատասխան օպերատիվ-հետախուզական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Ընդ որում, այդ բացառությունը վերաբերում է ոչ թե ինչ-որ ՕՀՄ-ի, որը կարող է իրականացվել առանց ղեկավարի որոշման, այլ միմիայն դատարանի որոշման հիման վրա կատարվող ՕՀՄ-ներին:
Այսինքն՝ ՕՀՄ-ն կարող է կատարվել կամ ղեկավարի որոշման հիման վրա, կամ էլ դատարանի որոշման հիման վրա, որոնք երկուսն էլ սույն քրեական գործի նյութերում բացակայում են:

Դեռ ավելին՝ Օրենքի 40-րդ հոդվածը սահմանում է և այդ սահմանումը կրում է հրամայական բնույթ, որ ՕՀՄ-ների ընթացքը և արդյունքները ամրագրվում են գրավոր արձանագրության մեջ:
Նմանատիպ որևէ արձանագրություն քրեական գործի նյութերում ևս առկա չէ:

Այսինքն, եթե լազերային սկավառակը, որը գտնվում է քրեական գործի վ.թ. 1ա-յում, ձեռք է բերվել ՙՕպերատիվ-հետախուզական գործունեության մասին՚ ՀՀ օրենքի համաձայն, ապա այն ձեռք է բերվել այդ օրենքի 38 և 40 հոդվածների կոպտագույն խախտումներով և համաձայն վերը վկայակոչված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97 հոդվածի 8-րդ մասի, չի կարող հանդիսանալ ապացուցողական գործողության հիմք:

Եթե նշված լազերային սկավառակը ձեռք է բերվել որևէ այլ հիմքով՝ մինչև քրեական վարույթի նախաձեռնումը, ապա Ն.Մալյանի նկատմամբ սույն քրեական հետապնդումը ենթակա է անհապաղ դադարեցման, քանի որ քրեական վարույթ նախաձեռնելու մասին քննիչի կողմից 20.09.2023թ. կազմված արձանագրության մեջ /վ.թ. 10/ հստակ նշված է, որ այն նախաձեռնելու առիթը դա ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակցի հաղորդումն է՝ իր լիազորությունների շրջանակում հայտնաբերված ենթադրյալ հանցանքի մասին:

Այսինքն՝ եթե սկավառակը ձեռք չի բերվել ՕՀՄ-ների արդյունքում, քրեական վարույթի նախաձեռնումը չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173 և 178 հոդվածներից և քրեական հետապնդումը ենթակա է անհապաղ դադարեցման համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, քանի որ  վարույթը նախաձեռնվել է սույն օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա:

Կրկին նշեմ՝ եթե լազերային սկավառակը ձեռք է բերվել օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում, ոստիկանը գործել է ՙՕպերատիվ-հետախուզական գործունեության մասին՚ ՀՀ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում, ապա լազերային սկավառակի ձեռքբերումը կատարվել է նշված օրենքի կոպտագույն խախտումներևով, մասնավորապես քրեական գործի նյութերում առկա չեն ՕՀՄ անցկացնելու մասին օպերատիվ-հետախուզական մարմնի ղեկավարի որոշումը և այն անցկացնելու մասին համապատասխան աշխատակցի կողմից կազմված արձանագրությունը, որի պայմաններում բոլոր վերը նշված ապացույցները անթույլատրելի են, քանի որ հիմնված են ապօրինաբար ձեռքբերված ապացույցի վրա կամ էլ այդ լազերային սկավառակը ձեռք է բերվել այլ եղանակով՝ անհայտ աղբյուրից, որի պայմաններում քրեական վարույթի նախաձեռնումը կրում է ակնհայտ ապօրինի բնույթ և քրեական հետապնդումը ենթակա է անհապաղ դադարեցման, քանի որ այն նախաձեռնվել է քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա:

Երրորդ տարբերակ առկա չէ:
Վերոգրյալի հիման վրա

Միջնորդում եմ՝

Թիվ ԵԴ1/1803/01/23 քրեական գործով դատաքննության ընթացքում հետազոտված հետևյալ ապացույցները՝ լազերային սկավառակը /վ.թ. 1ա/, Հանցագործության մասին հաղորդումը /վ.թ. 7/, Ոստիկանի զեկուցագիրը /վ.թ. 2-3/, Ոստիկանի ամփոփագիրը /վ.թ. 8/, Լազերային սկավառակը զննելու մասին արձանագրությունները /վ.թ. 36-38, 126-127/, Հանցագործության մասին հաղորդումը, ոստիկանի զեկուցագիրը և ոստիկանի ամփոփագիրը զննելու մասին արձանագրությունը /վ.թ. 173-174/, Դատահոգեբանական և դատալեզվաբանական լրացուցիչ համալիր փորձաքննության թիվ 37792323 եզրակացությունը /վ.թ. 182-193/, փորձագետներ Ա.Վարդանյանի և Հ.Ղուկասյանի ցուցմունքները /դատական նիստի արձանագրություն/ և Դատահոգեբանական և դատալեզվաբանական համալիր փորձաքննության թիվ ՀՄ 23-2217 եզրակացությունը /վ.թ. 138-146/ ճանաչել անթույլատրելի:

Պաշտպաններ՝
Տիգրան Աթանեսյան
Ռուբեն Մելիքյան»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}