Թեքահարթկների ծրագրով թերակատարվել են 35 %՝ երբ 44-օրյա պատերազմից հետո դրանցից օգտվողների քանակային ավելացումներ կան. Սամվել Հարոյան
«Թեքահարթկների կառուցում ծրագրով ծախսերը թերակատարվել են 35 %-ով, մինչդեռ մեք շատ լավ գիտենք, որ թեքահարթակներից օգտվողների քանակային ավելացումներ է տեղի ունեցել, առավելապես 44 օրյա պատերազմից հետո»,- երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հարոյանը։
Ավագանու անդամը շեշտեց, որ նրանց նկատմամբ ուշադիր լինելը բոլորի պարտքն է։
Հարոյանը հյատարարեց, թե գտնուն է, որ քաղաքային աիշխանությունները լրջորեն թերացել են այս հարցում։
Անդրադառնալով նիստի սկզբում Տիգրան Ավինյանի արած կոշտ հայտարարություններին՝ հարոյանն ասաց. «Պարոն Ավինյան, դուք խոսում եք հարգանքից, համբերատարությունից, բայց կարծում եմ, որ այսօրվա նիստի առաջին մասն առավելաբար դուք ձախողեցիք ձեր իրարարմերժ հայտարարություններով»։
Քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը հայտարարեց, որ խնդիրը մրցույթների չկայացման մեջ է և տարեցտարի այդ պատճոռով նյուջեի թերակատարումները կրճատվում են
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ ա մտածել երեք ձվերը դնի ու 72 մլն դրամ փող տա այդ ձվերի լուսավորության համար. Պեդրո Զարոկյան
- Ի՞նչ լեզվով ձեզ բացատրենք, ճապոներե՞ն, հաշվի առնելով ձեր կապը ճապոնական ծառատեսակների հետ. ավագանու ընդդիմադիր անդամը՝ Ավինյանին