Ստացվում է, որ մեկ անգամ տրանսպորտից օգտվելը 300 դրամ է դառնում. Սամվել Հարոյան
«Ըստ ձեր ներկայացրած նախագծի, եթե մադը մարզից եկել է Երևան և մեկ անգամ է այդ օրն ուզում օգտվել տրանսպորտից, ապա պետք է գնի «90 րոպե» քարտը, որի գինը 300 դրամ է։ Այլ տարբերակ նա չունի և ստացվում է, որ մեկ անգամ տրանսպորտից օգտվելը 300 դրամ է դառնում»,- ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հարոյանը։
Նրա խոսքով, նույնը վերաբերում է Երևանում ապրողին, որը մեկ կամ երկու անգամ է օգտվում տրանսպորտից բայց չի ուզում ամսական փաթեթ գնել և այդ դեպքում պետք է վճարի 600 դրամ, քանի որ աշխատանքի գնալու և գալու համար պետք է գնի երկու 90-րոպեանոց քարտը։
«Սա իմ կարծիքով շատ կտրուկ թանկացում է, ինչն իմ համար անընդունելի է»,-ասաց Հարոյանը և հարցրեց, թե ինչու չի նախատեսվել մեկանգամյա վճարման տարբերակը։
Հարցը զեկուցող փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նախ հայտնեց, որ համաձայն չէ, որ ուղեվարձը թանկանում է 300 դրամ, բայց և նկատեց, որ եթե չեն ուզում մեկամսյա փաթեթ գնել, ապա պետք է ավելի թանկ վճարեն։
Գրիգորյանը, մինչ այդ ներկայացնելով նախագիծը, ասաց, որ ամսական, եռամսյակային և տարեկան տոմսային փաթեթների մասով հանվել են երթևեկության սահմանափակումները և ենթադրելու են անսահմանափակ երթևեկության հնարավորություն սահմանված ժամկետի շրջանակներում։
«Ամսական փաթեթի համար սահմանվել է 9000 դրամ։ Եռամսյակային փաթեթի համար սահմանվել է 24 000 դրամ։ Տարեկան փաթեթի համար սահմանվել է 90 000 դրամ»,-ասաց փոխքաղաքապետը։
Հայտնելով, որ հաշվի են առել նաև այն ուղևորների մտահոգությունը, որոնք ոչ շատ հաճախ են օգտվում հանրային տրանսպորտից՝ Գրիգորյանը նշեց. «Տաս ուղևորության լիցքավորման հնարավորությամբ տոմսային փաթեթը կարժենա 2200 դրամ»։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ ա մտածել երեք ձվերը դնի ու 72 մլն դրամ փող տա այդ ձվերի լուսավորության համար. Պեդրո Զարոկյան
- Ի՞նչ լեզվով ձեզ բացատրենք, ճապոներե՞ն, հաշվի առնելով ձեր կապը ճապոնական ծառատեսակների հետ. ավագանու ընդդիմադիր անդամը՝ Ավինյանին
- Ուղեվարձի թանկացումների նպատակը քաղաքային տրանսպորտը պատրաստի փաթեթով իրենց օլիգարխներին հանձնել է. Հայկ Մարության
- Ուղեվարձերի թանկացումն անխուսափելիորեն շատ վատ էկոլոգիական վիճակ է ստեղծելու Երևանում. Սիլվա Ադամյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան