Փաշինյանը հաստատեց՝ պատրաստ են միջազգային ատյաններից հետ վերցնել Ադրբեջանի դեմ գանգատները
«Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է ու քննարկվում է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատները հետ վերցնելու մասին հարցին։
Նրա խոսքով, իրենց իշխանության դիրքորոշումն այն է՝ դա այն հարցն է, որը կարող է քննարկվել ամենավերջում։
«Երբ ըստ էության խաղաղության պայմանագրի դրույթներն արդեն իսկ համաձայնեցված կլինեն, և արդեն ակնհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ են դրանք ստորագրել։ Եվ դա տրամաբանական է, որովհետև երբ կողմերը կնքում են խաղաղության պայմանագիր, ինչո՞ւ են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ։ Իսկ եթե չեն կնքում խաղաղության պայմանագիր, Հայաստանի Հանրապետության համար դա կարևոր գործոն է մեր ասելիքն առաջ մղելու համար»,-ասաց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողն ասաց՝ եթե խաղաղության պայմանագրի տեսքտի շուրջ գալիս ենք համաձայնության ու հասնում ենք ստորագրման փուլին, «ես չեմ բացառում և նույնիսկ տրամաբանական կհամարեմ երկուստեք, խոսքը չի կարող լինել միայն Հայաստանի մասին, երկուստեք նման լուծման գնալը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան