Փաստաբան. Նարեկ Մալյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է անհապաղ դադարեցման
«Նարեկ Մալյանի նկատմամբ քրեական հտապնդումը ենթակա է անհապաղ դադարեցման»,-այսօր դատարանում միջնորդեց հասարակական գործիչ Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ հիմնավորելով, որ քրեական վարույթ նախաձեռնվել է Քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկատվության հիման վրա։
Փաստաբանն ասաց, գործով ձեռք բերված բոլոր ապացույցներն անթույլատրելի են, քանի որ հիմնված են ապօրինի ձեռք բերված ապացույցի վրա։
Նրա խոսքով, Նարեկ Մալյանի լայվի սկավառակը ձեռք է բերվել անհայտ եղանակով, անհայտ աղբյուրից։ Նա միջնորդեց հանցագործության մասին հաղորդումը, ոստիկանի զեկուցագիրը, իրականացված փորձաքննությունները, ցուցմունքները և այլ նյութեր ճանաչել անհիմն։
Հանրային մեղադրողն ասաց՝ ոստիկանից զեկուցագիր են ստացել, որ ծառայողական պարտականությունները կատարելիս հայտնաբերել է նման նյութ։
Այն ուղարկվել է ԱԱԾ քննչական պետին, որին կցվել է լազերային սկավառակը։
«Ես ասեմ, որ քրեական վարույթ հարուցելու համար կարող էր նաև չկցվել սկավառակ։ Միջնորդությունը ենթակա է մերժման»,-ասաց մեղադրողը։
Տիգրան Աթանեսյանը նշեց՝ մեղադրողը չառարկեց և ոչ մի կետի, ոտնահարված է հետախուզական գործողությունների մասին օրենքը, սկավառակն անհայտ աղբյուրից է։
«Ես միջնորդությունս պնդում եմ»,-ասաց նա։
Լսելով կողմերին՝ դատավորը մերժեց միջնորդությունը։
«Լավ էլի։ Խայտառակություն է։ Թույլ տվեք դուրս գամ, չլսեմ»,-հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը, մինչ դատավորը ձորձում էր հիմնավորել որոշումը։
Դատական նիստն ընդմիջվեց։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում