Մահվան ելքով վրաերթ Երևանում
Այսօր՝ մարտի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Ռոբերտ Գ․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում, վերգետնյա անցումից մոտ 200 մ դեպի Արշակունյաց պողոտա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։ Դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը;
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին, որպեսզի վիրավորին տեղափոխեն հիվանդանոց։
Մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում պարեկները, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը տեղում ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը օտարերկրացի է։
Հարակից հրապարակումներ`
- «Հյուսիս-հարավ» ճանապարհին մեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհաշինարարին, նա մահացել է
- Երևանում «Land Rover»-ով վրաերթի են ենթարկել պապ ու թոռանը․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց
- Երևանում MAN մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել 82-ամյա կնոջը
- Երևանում վրաերթի է ենթարկվել հայտնի երգիչ Թաթուլ Ավոյանի տղան. Ոչ սթափ վարորդը մեքենայով հայտնվել է սննդի կետում