
Տոկաևն Ալիևի ուղեկցությամբ այցելել է օկուպացված Շուշի
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված Շուշի։ Նրանց լուսանկարները հրապարակել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Մինչ այդ երկու երկրների նախագահներն այցելել են օկուպացված Վարանդա։ Այստեղ նրանք մասնակցել են Կուրմանգազիի անվան մանկական ստեղծագործական կենտրոնի բացման արարողությանը։
Ադրբեջան այցելած Տոկաևը երեկ հայտարարել էր, որ Ղազախստանն անկեղծորեն ուրախանում է Ադրբեջանի պատմական հաղթանակի և սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանության վերականգնման կապակցությամբ։
Ի պատասխան Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ղազախ պաշտոնակցին «Ղարաբաղի վերականգնման գործում եղբայրական աջակցության համար»։
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ են Կուրմանգազիի անվան կենտրոնը կառուցվել է Ղազախստանի պետբյուջեի միջոցներով և անձամբ Տոկաևի նախաձեռնությամբ։