Միակ լավագույն տարբերակը դա է. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Կոնսերվատորիայի տեղափոխության մասին
«Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան չի փակվում։ Այդքան բան»,- Panorama.am-ի հետ զրույցում վստահեցրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
Նա ընդգծեց՝ ոչ մեկ չի կարող պատկերացնել, որ Կոնսերվատորիան կարող է փակվել։
Հարցին՝ լինելով Կոնսերվատորիայի շրջանավարտ, իր համար ընդունելի՞ կլինի Կոնսերվատորիայի տեղափոխությունը Ակադեմիական քաղաք, փոխնախարարը պատասխանեց. «Մեզ համար ընդունելի միակ տարբերակն այն է, որ ամեն ինչ լավանա՝ դասավանդումը, պայմանները պրոֆեսորական կազմի, ուսանողների համար։ Միակ լավագույն տարբերակը դա է։ Եթե լավանա, ուրեմն լավ է»։
Ճշտող հարցին՝ այսինքն դեմ չե՞ք, Դանիել Դանիելյանը պատասխանեց. «Ես ինքս բաց եմ ցանկացած մետքի, եթե պետք է լավացնի, համակարգը բարելավի ու Կոնսերվատորիայի այնպիսի կառույց ունենանք, որը բավարարում է բոլորիս»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ոչ մի երաժիշտ աշխատավարձի համար չի աշխատում. Արամ Թալալյան
- ԿԳՄՍՆ ներկայացուցիչը չէր սպասում Կոնսերվատորիայի դասախոսների, ուսանողների հախուռն դիրքորոշման. Հասմիկ Պապյան
- Կոնսերվատորիայում փակ հանդիպում է ընթանում
- ԶԼՄ-ներում հրապարակված ցանկը բուհերի միավորման կամ խոշորացման վերաբերյալ չէ. ԿԳՄՍՆ
- Կոնսերվատորիան տեղափոխելով այլ վայր՝ նշանակում է կտրել երաժշտական կյանքի զարկերակը. Լիլիթ Մարտիրոսյան
- Կոնսերվատորիայի ղեկավարությունը կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու մտահոգությունները. ԵՊԿ ռեկտորատ
- Աննա Պողոսյան. Փակվում է Երևանի պետական կոնսերվատորիան, սա նույնն է, ինչ թուրքը գրավի Երևանը