Վիկտոր Մնացականյան. Քաղաքապետարանն անում է հասարակական տրանսպորտի վաթարացում
«Այս քայլով քաղաքապետարանն անում է հասարակական տրանսպորտի վաթարացում»,-Երևանի քաղաքապետարանի դիմաց այսօր հայտարարեց Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը՝ խոսելով հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին։
Նրա խոսքով, քաղաքապետարանը չի կարողանում համալիր լուծումներ առաջարկել քաղաքային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրների համար։
«Օրինակ նայեք, Մաշտոցի պողոտան։ Մի տաքսին ամբողջ կանգառի ու համակարգի բարեփոխման տրամաբանությունը փչացնում է։ Եթե իրենք չեն կարողանում տաքսիստների հետ ուղիղ աշխատել, էլ ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց նախկին թաղապետը։
Մնացականյանի խոսքով, ոլորտում առկա խնդիրներիլուծման համար պտք է զարգացնել հեծանվաուղիները, դիտարկել ճոպանուղու կառուցման հարցը։
«Իրականացվող կառուցապատումները կանգնեցնելու են երթևեկությունը։ Նայեք, ինչ է կատարվում Արշակունյաց պողոտայում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Իմ նեռվերը բետոնից է, միկրոֆոնը տեղին-անտեղին մի միացրեք. Ավինյանը՝ ավագանու անդամներին
- Ոստիկանությունը Հայկ Մարությանին թույլ չտվեց մասնակցել Երևանի ավագանու նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին