ՀԱՊԿ-ը ՀՀ-ից անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություններ չի ստացել․ Տասմագամբետով
Երևանը վերջին շրջանում չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարության աշխատանքներին, սակայն կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություններ չեն եղել։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Երևանը, իսկապես, վերջերս չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ կանոնակարգային դաշտին համապատասխան»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Նա նշել է, որ ընդունված և ընդունվող որոշումների մասին քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին։
«Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց նշված հայտարարությունների առնչությամբ նշում եմ, որ Երևանից քարտուղարությունը կազմակերպությանն անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չի ստացել»,- ասել է Իմանգալի Տասմագամբետովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ կազմակերպությունը չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները Ադրբեջանի հետ սահմանին 2021-ին սրման ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ից դուրս գալը թե ինչի կհանգեցնի, այդ հարցը գաղտնիք է պարունակում. ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
- Լավրովն անուղղակի «տեղյակ պահեց», որ ՀԱՊԿ-ում չմնալն ու ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա. Աբրահամյան
- ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացված չէ, բայց մեր հանրությունը մշտապես այդ պահանջն է մեզ ներկայացնում. Սիմոնյան
- Եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք. Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մասին
- Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա. Սարգիս Խանդանյան
- Աղբյուր. Հայաստանն իր գործընկերներին դեռ չի իրազեկել ՀԱՊԿ-ում իր քայլերի մասին
- Պեսկով. ՌԴ-ն հստակություն չունի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հարցում
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ժամանել է Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին