Թալանել են Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան
«Ընկերս դարձավ վստահորդս։ Քիչ առաջ թալանել են փաստաբան՝ Ալեքսանդր Կոչուբաևի ավտոմեքենան»,-տեղեկացրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նա նաև ընդգծել է. «Մենք սրան կվերաբերվեինք որպես սովորական գողություն, եթե գողացված չլիներ վերջին օրերս մամուլի կողմից քննարկման թեմա դարձած Ա. Կոչուբաևի «թանկարժեք»պայուսակը:
Սա բացահայտ ուղորդված է, գողը գումար ավտոմեքենայի մեջ չի թողնում պայուսակ գողանում:
Սրանով նաև փորձ է արվել պարալիզացնել Ալեքսանդր Կոչուբաևի գործունեությունը, քանի որ գողացված նոութբուքում եղել են՝ իր վարույթի հնչեղ գործերի նյութերը: Լիահույս ենք, որ իրավապահները շատ արագ կբացահայտեն այս դեպքը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին