ԱԳ փոխնախարարը չպատասխանեց, թե Ռուսաստանից ինչ սպառնալիքներ կան Հայաստանի ուղղությամբ
«Երկար ժամանակ է, ինչ հայկական կողմը բարձրաձայնել է իր ցանկությունը, մերձենալու Եվրամիության հետ այնքան, ինչքան այն հնարավոր է»,-լրագրողներին հայտնեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ նշելով, որ ԵՄ-ի հետ գործընկերությունը երբեք այսքան բարձ մակարդակի վրա չի եղել։
Նա հայտնեց, որ բոլոր հնարավոր տարբերակները քննարկում են և Հայաստանի շահերից բխող բոլոր լուծումները կընդունվեն։
«Մենք այս պահին քննարկում ենք այն բոլոր տարբերակները, որոնք կնպաստեն Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը, զարգացմանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը և մի շարք այլ հարցերին։ Բոլոր հարցերը դիտարկում ենք միայն այդ տեսանկյունից։
Մեր գործընկերությունը ԵՄ-ի հետ միմիայն համատեղում ենք մեր ազգային շահերի հետ»,-ասաց փոխնախարարը։
Հարցին, թե Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի պաշտպանության գծով փոխնախարարը հայտնեց, որ այդ երկիրը պատրաստ է աջակցել Հայաստանին ռուսաստանից եկող սպառնալիքների դեպում և որոնք են դրանք՝ Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ այդ հարցը պետք է ուղղել Մեծ Բրիտանիայի գործընկերներին։
Հովհաննիսյանն ընդամենը հայտնեց, որ Մեծ Բրիտանիայի հետ նախորդ տարի հաստատվել է ռազմավարական համագործակցության ֆորմատ։
Լրագրողի կրկնվող հարցին, թե ինչ սպառնալիքների մասին են խոսում Մեծ Բրիտանիայից՝ փոխնախարարը չպատասխանեց և հեռացավ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին