Հրաչուհի Բասենց. Ձեռքներդ հեռու մեր սրբատեղից... Կոնսերվատորիայից
Կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում փակ հանդիպումից հետո գրել է.
«Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորա-դասխոսական կազմի և ուսանողության միասնականությունը ցույց տվեց «պատգամաբեր» կառավարության չինովնիկին, որ Հայաստանում ծնունդ առավ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՖՐՈՆՏ։
Տեսնենք, մնացած բուհերը կկարողանա՞ն նույնչափ պահել սեփական Alma Mater-ներիի ՊԱՏԻՎԸ»։
Նշենք, որ ուսանողների, դասախոսների հետ հանդիպմանը եկել էր ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին ակտիվ քննարկման թեմա է դարձել Կոնսերվատարիան այլ բուհերի ու ինստիտուտների հետ միավորելու թեման։ Շատ երաժիշտներ, երաժտագետներ քննադատել են իշխանության այս մտադրությունը։
Օպերային երգչուհի, սոպրանո Հրաչուհի Բասենցը գրել է. «Ձեռքներդ հեռու մեր սրբատեղից...»։
Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը նույնպես անդրադաձել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շուրջ առաջացած աղմուկին.
«Մեզ հիմա ստաբիլություն ա պետք, ոչ թե «բարեփոխումներ»: Մարդկանց արժեհամակարգը մի´ քանդեք, կոնսերվատորիան, բացի կրթահամալիր լինելուց, սիմվոլ է, արժեք: Որակային փոփոխություն եք անում, սերնդեսերունդ աճած, հարստացած մի կառույցի: Ո՞րն է կոնսերվատորիան ակադեմիական քաղաքին միացնելու արժեքը, ի՞նչ է դա տալու մեր երաժիշտներին: Ավելի շատ ու լավ դահլիճնե՞ր, խիտ համերգային գրաֆի՞կ, մեծ գրադարա՞ն, մեծ թվով սենյակներ լավ գործիքներո՞վ: Ո՞րն է իմաստը այս «բարեփոխման»: Ուղղակի կոնսին ևս մի կորպուս հատկացրեք ակադեմ քաղաքում, որտեղ կարող են պարապել ուսանողները:
Ու նաև պատկերացնում եմ` ինչ տխուր ա լինելու քաղաքը առանց երիտասարդ դեմքերի, որ շտապում են դասից դաս...»։
Հարակից հրապարակումներ`
- Միակ լավագույն տարբերակը դա է. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Կոնսերվատորիայի տեղափոխության մասին
- Ոչ մի երաժիշտ աշխատավարձի համար չի աշխատում. Արամ Թալալյան
- ԿԳՄՍՆ ներկայացուցիչը չէր սպասում Կոնսերվատորիայի դասախոսների, ուսանողների հախուռն դիրքորոշման. Հասմիկ Պապյան
- Կոնսերվատորիայում փակ հանդիպում է ընթանում
- ԶԼՄ-ներում հրապարակված ցանկը բուհերի միավորման կամ խոշորացման վերաբերյալ չէ. ԿԳՄՍՆ
- Կոնսերվատորիան տեղափոխելով այլ վայր՝ նշանակում է կտրել երաժշտական կյանքի զարկերակը. Լիլիթ Մարտիրոսյան
- Կոնսերվատորիայի ղեկավարությունը կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու մտահոգությունները. ԵՊԿ ռեկտորատ
- Աննա Պողոսյան. Փակվում է Երևանի պետական կոնսերվատորիան, սա նույնն է, ինչ թուրքը գրավի Երևանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան