Երկրի ղեկավարն է քարտեզ նկարել, բերել ցույց տալիս՝ 4-րդ Բ դասարանի Լևոնիկը չէ. Արտակ Զաքարյան
«Այդ դավաճանությունը, որ ակնհայտ իրականացրել է հայ ժողովրդի նկատմամբ, և այդ դավաճանության նկատմամբ նման անպատասխանատու և ցինիկ քաղաքականությունը, որ իրականացվում է պետության ներսում, ամենասարսափելին դա է»,-դատարանի դիմաց, որտեղ ընթանում էր Նարեկ Մալյանի դատավարությունը, հայտնեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Նշելով, որ իշխանությունները պետք է առաջնորդվեն արժեքներով և բարոյական նորմերով, որովհետև յուրաքանչյուր իշխանության մեջ կա աստվածային բնույթ՝ Զաքարյանն ասաց.
«Սրանք ամենաանբարո, ամենաանարժեք, ամենաստախոս, ամենացինիկ իշխանությունն է, որը երբևե աշխարհում կարող էր գոյություն ունենալ։
Այսքանից հետո մարդը կանգնել ասում է՝ ես չգիտեմ թե ինչ պետք է անենք, սա նշանակում է փակուղի, որ մի ամբողջ ժողովուրդ կարող է վաղը չարթնանա, կա՛մ արթնանա ռմբակոծությունների տակ, կա՛մ անհայրենիք։ Ինչ է նշանակում թղթի վրա մի քարտեզ նկարել և բերել, ասել՝ սա մեր երկրի քարտեզն է։ Երկրի ղեկավարն է, 4-րդ Բ դասարանի Լևոնիկը չէ»,-ասաց Արտակ Զաքարյանը
Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն է ամեն ինչ ձախողել՝ իջեցրել է նշաձողը և դրա արդյունքում հայաթափել Արցախը։
Զաքարյանը հայտնեց, որ պետք է հասարակության առողջ մասին ոտքի կանգնեցնել և շտկել իրավիճակը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Ես տեսնում էի՝ արտաքին ուժեր կան, որոնք նաև դրդում էին էթնիկ զտումները կազմակերպող հիմնական ուժին
- Փաշինյան. Պարզվեց՝ 29.800 քկմ-ն կլորացրած թիվ է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան