Ի՞նչ լեզվով ձեզ բացատրենք, ճապոներե՞ն, հաշվի առնելով ձեր կապը ճապոնական ծառատեսակների հետ. ավագանու ընդդիմադիր անդամը՝ Ավինյանին
Երևանի ավագանու նիստում «Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» նախագծի ներկայացումից հետո «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանն ասաց. «Ընթերցանության համար 5, ծրագրի իրականացման համար՝ 2»։
Այնուհետև նա նշեց, որ Երևանի ավագանու նիստում չզեկուցվող հարցեր չպետք է լինեն։
«Ի՞նչ լեզվով ձեզ բացատրենք, պարո՛ն Ավինյան, գուցե ճապոներե՞ն, հաշվի առնելով ձեր կապը ճապոնական ծառատեսակների հետ, որ չզեկուցվող հարցեր պետք է չլինեն։ Դուք այսօր 24 հարց եք բերել չզեկուցվող։ Հա, մի մասը հանեցիք, մի մասը զեկուցող դարձրեցիք, բայց այդ չզեկուցվողների մեջ կան հողի նշանակության փոփոխության, բյուջեում փոփոխության, անվանափոխությունների հարցեր... Երևանցին հնարավորություն չունեցավ լսելու որևէ հարցի շուրջ քննարկում։ Ինչի՞ց եք վախենում։ Կարո՞ղ է քվորում չապահովեք, եթե մի քիչ երկար տևի այս նիստը»։
«Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը տեղի արձագանքեց. «Հայոկն է այս նախագիծը բերել, չզեկուցվողների»։
Երիցյանը պատասխանեց. «Դու ձայնդ կտրիր, քո հերթը չի հիմա»։
«Հեսա կգամ, ձայնդ կկտրեմ»,- ասաց Անի Խաչատրյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Պարո՛ն Երիցյան, դուք ձեր չափերը մի՛ անցեք, և սա զգուշացում է, պարո՛ն Երիցյան։ Մի՛ մոռացեք` որտեղ եք գտնվում։ Սա առաջին զգուշացումն է ձեզ։ Եթե շարունակեք այսպես, կզրկվեք ձայնի, հարց տալու իրավունքից, եթե շարունակեք դուրս կգաք այս դահլիճից ու այլևս չեք մասնակից այսօրվա նիստին, հետևապես ձեր չափերը ճանաչեք։
Հարակից հրապարակումներ`
- Ուղեվարձի թանկացումների նպատակը քաղաքային տրանսպորտը պատրաստի փաթեթով իրենց օլիգարխներին հանձնել է. Հայկ Մարության
- Վիկտոր Մնացականյան. Քաղաքապետարանն անում է հասարակական տրանսպորտի վաթարացում
- Ոստիկանությունը Հայկ Մարությանին թույլ չտվեց մասնակցել Երևանի ավագանու նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան