Սա ոչ թե պոզով ու պոչով, այլ դուխով թալան է․ Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան իր էջում,անդրադառնալով տրանսպորտի թանկացմանը, հայտարարել է,որ դուխով թալան է։
««Քաղաքացիական պայմանագիրը»` կից քույր խմբակցության և թրաֆիքինգի ենթարկված այն երկուսի օգնությամբ, թանկացրեց քաղաքային տրանսպորտը։ Սա նշանակում է, որ սեպտեմբերի մեկից տրանսպորտի գինը թանկանում է մինչև 300 դրամ։ Հաշվի առնելով այն, որ Երևանում բազմաթիվ քաղաքացիներ են օգտվում տրանսպորտից, ոչ միայն երևանցիներն են օգտվելու, կարելի է ասել՝ համապետական թանկացում է՝ մինչև 3 անգամ։ Սա այն դեպքում, երբ սոցիալական վիճակը լարված է, խանութում առաջին անհրաժեշտության ապրանքները կտրուկ բարձրացել են։ Սա իր հերթին բերելու է տաքսու գնի թանկացմանը, առաքման գների և շղթայական բերելու է մյուս ապրանքների և ծառայությունների թանկացմանը»,- ասաց Թևանյանը
Նրա խոսքով՝ սա ոչ թե պոզով ու պոչով, այլ դուխով թալան է։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։