ԿԳՄՍՆ ներկայացուցիչը չէր սպասում Կոնսերվատորիայի դասախոսների, ուսանողների հախուռն դիրքորոշման. Հասմիկ Պապյան
«Նախարարության ներկայացուցիչը չէր սպասում, որ կհանդիպեր այսպիսի հախուռն ելույթների, դիրքորոշման դասախոսների, ուսանողների կողմից։ Բայց վերջնական պատասխան չստացանք»,- Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը։
Նա արձանագրեց՝ ուրախալի փաստ է, որ երիտասարդներն ամուր կանգնած են իրենց ոտքեր վրա, իրենց սկբունքներին հավատարիմ են։
«Դա շատ կարևոր է, իսկապես։ Չգիտեմ՝ ում մտքով է անցել տեղափոխել Կոնսերվատորիան ակադեմիական քաղաք։ Սա մեր հիշողությունն է, որը չենք կարող ջնջել։ Այս շենք այնպիսի մարդիկ են մտել, դուրս եկել, պետք է հասկանալ շենքի իմաստը, նշանակությունը։ Չի կարելի գրչի մի հարվածով տեղափոխել ուրիշ քաղաք։ Խոսում էին աշխատավարձերը կբարձրանա, ուսանողների քանակը կավելանա։ Անհեթեթ պատճառաբանություններ են»,- ասաց Հ.Պապյանը։
Նա կարծում է, որ ուսանողները, դասախոսները կմնան իրենց համոզմանը։
«Նրանք, ովքեր որոշել են ամեն ինչը լցնել մի կաթսայի մեջ, նաև Կոնսերվատորիան, թերևս իրենք կկարողանան մտածել իրենց ծրագրերի հաջորդականության մասին»,- ասաց Ս.Պապյանը։
Նշենք, որ ուսանողների, դասախոսների հետ հանդիպմանը եկել էր ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին ակտիվ քննարկման թեմա է դարձել Կոնսերվատարիան այլ բուհերի ու ինստիտուտների հետ միավորելու թեման։ Շատ երաժիշտներ, երաժտագետներ քննադատել են իշխանության այս մտադրությունը։
Հարակից հրապարակումներ`
- Կոնսերվատորիայում փակ հանդիպում է ընթանում
- ԶԼՄ-ներում հրապարակված ցանկը բուհերի միավորման կամ խոշորացման վերաբերյալ չէ. ԿԳՄՍՆ
- Կոնսերվատորիան տեղափոխելով այլ վայր՝ նշանակում է կտրել երաժշտական կյանքի զարկերակը. Լիլիթ Մարտիրոսյան
- Կոնսերվատորիայի ղեկավարությունը կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու մտահոգությունները. ԵՊԿ ռեկտորատ
- Աննա Պողոսյան. Փակվում է Երևանի պետական կոնսերվատորիան, սա նույնն է, ինչ թուրքը գրավի Երևանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան