Հնարավոր պատերազմ եթե լինի, ապաստարանի մասով այս պահին մենք ունենք անպատրաստ իրավիճակ. Մանուկ Սուքիասյան
«Բյուջեի կատարողականի մեջ և այլ հարցերում կարմիր թելի պես անցնում են «մրցույթները չեն կայանում» ձևակերպումը, ինչ խնդիրներ կան, հիմա շան գլուխը որտեղ է թաղված, ինչո՞ւ այդ մրցույթները չեն կայանում»,- հարցրեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։
Նա հարցրեց, որ եթե եկամտաբեր են լինելու այդ մրցույթներում հաղթելը, ինչու չեն մասնակցում դրանց։
Անդրադառնալով ապաստարանների նախապատրաստման խնդրին՝ Սուքիասյանն ասաց.
«Խոսքը գնում է բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերին, դպրոցների և սպորտդահլիճների հնարավոր, մոտակա համանման հարմարեցված ապաստարաններին, որոնք կարող են ծառայել։ Փաստացիորեն հնարավոր պատերազմ եթե լինի, Աստված մի արասցե, այս պահին մենք ունենք անպատրաստ իրավիճակ։ Այս եզարակցությունն իմ մոտ ձևավորվեց հնչած կցկտուր պատասխաններից»։
Տիգրան Ավինյանը հավաստիացրեց, որ բոլոր վարչականի ղեկավարները բոլոր տեղերում իրականացնրել են գույքագրում։
«Բոլոր ապաստարաններում, որոնք նորմատիվով բավարարում են ապաստարաններին, կատարվել են մաքրման աշխատանաներ և այդ ապաստարանները պատրաստվել են հնարավոր վտանգի դեպքում գործարկելու համար՝ բոլոր հնարավոր տեղերում»,-ասաց Ավինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա