Համակոնսերվատորիական ժողովում կայացվել է որոշում` կազմակերպել ստորագրահավաք Կոնսերվատորիայի տեղափոխման դեմ. Բալդրյան
Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսխորհրդի նախագահ Նարեկ Բալդրյանը գրում է.
«ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ‼️‼️
Հարգելի ԵՊԿ դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ, բոլոր տարիների շրջանավարտներ
Այսօրվա համակոնսերվատորիական ժողովի արդյունքում կայացվել է որոշում` կազմակերպել ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ` Կոնսերվատորիայի` «Ակադեմիական քաղաք» նախագծի մաս կազմելու (այլ բուհերի հետ միավորելու, տեղափոխելու) դեմ։
Ստորագրահավաքի գործընթացը կհամակարգի ԵՊԿ Ուսանողական խորհուրդը։
Ստորագրահավաքի մեկնարկը` վաղը` մարտի 13-ին, ժամը 10:00-ին, կոնսերվատորիայի ճեմասրահում։
Ստորագրահավաքի ավարտը` ուրբաթ` մարտի 15-ին, ժամը 13:00-ին։
Խնդրում ենք տարածել հայտարարությունը։
Ակնկալում ենք ձեր կազմակերպված մասնակցությունը։
Սիրով` ԵՊԿ ՈւԽ»
Հարակից հրապարակումներ`
- Հրաչուհի Բասենց. Ձեռքներդ հեռու մեր սրբատեղից... Կոնսերվատորիայից
- Միակ լավագույն տարբերակը դա է. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Կոնսերվատորիայի տեղափոխության մասին
- ԿԳՄՍՆ ներկայացուցիչը չէր սպասում Կոնսերվատորիայի դասախոսների, ուսանողների հախուռն դիրքորոշման. Հասմիկ Պապյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան