Տեղում սահմանն անցած զինված ադրբեջանցին վերադարձվել է Ալիևի հետ պայմանավորվածության արդյունքում
«Շատ վաղուցվանից Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել և գոյություն ունի մի պայմանավորվածություն, ըստ որի, այն զինվորները, որոնք մոլորվելով հայտնվում են հակառակ կողմում, կարճ ժամանակ անց վերադարձվում են»,-այսօր հայտնեց Նիկոլ Փաշինյնաը՝ պատասխանալով հարցին, թե ինչո՞ւ Սյունիքում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողն ուղղակի, առանց հայ ռազմագերու հետ փոխանակման վերադարձվեց Ադրբեջանին։
Նա ասաց՝ այդ պայմանավորվածությունն ինչ-որ պահի խախտվել է։
«Վերջին շրջանի քննարկումներում մենք Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել ենք փոխադարձավար, որ եթե շփոթեվելու դեպք լինի, մենք պետք է վերադարձնենք։ Սա երևի թե առաջին դեպքն է, որ այդ պայմանավորվածությունը պրակտիկայում վերակենդանացնելու քայլ է արվում մեր կողմից»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, հարուցվել է քրեական գործ, իրականացվելէ քննություն, դրա արդյունքում է պարզվել, անձը դիտավորյա՞լ է անցել սահմանը, թե՞ շփոթությամբ։
«Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա։ Մեր քննչական մարմինները վարել են քննություն ու Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ հանգել են օբյեկտիվ ու ըստ էության արդարացնող եզրակացության։ Սա ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի Հանրապետությունում ինստիտուտցիոնալ բարեփոխումների արդյունքի ու Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական էության մասին»,-ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Փաշինյանը մի «ֆանտաստիկ» պատասխան տվեց, թե ինչու ադրբեջանցի վերջին ռազմագերին հետ վերադարձվեց
- ԱԱԾ-ն հաստատեց. Ադրբեջանցի զինծառայողը զինված է եղել
- Ի՞նչ է կատարվել Տեղում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան