Ո՞վ ա մտածել երեք ձվերը դնի ու 72 մլն դրամ փող տա այդ ձվերի լուսավորության համար. Պեդրո Զարոկյան
«Թափառող կենդանիների վնասազերծումով, ծների ՀՈԱԿ-ը ծախսել է 294 մլն դրամ, ավելին, քան սպորտի մրցույթները, 100 տոկոսանոց կատարողական են ունեցել, բրավո իրենց, որովհետև ընդամենը 2798 շան են բերել ստերջացման համար»,-Երևանի ավագանու նիստին ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը՝ ելույթ ունենալով Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի հաշվետվության քննարկման ժամանակ։
Նա հայտնեց,որ ամեն շան համար քաղաքապետարանը ծախսում է տարեկան 105 հազար դրամ
Շների համար ավելի շատ եք ծախսում, քան երեխաների սպորտի զարգացման համար։
Զարոկյանն ասաց, որ տոնական ձևավորման համար նույնպես մեծ գումարներ են ծախսվել։
«72 մլն դրամ ծախսել եք միայն 3 հատ ձվի լուսավորության համար, լո՞ւրջ, դուք ի՞նչ եք անում ստեղ։ Ո՞վ ա մտածել ձվերը դնի ու 72 մլն դրամ փող տա այդ ձվերի համար։ Էդ թիթիզությունների համար էդքան կարևոր ծախսեր եք անում, որ ի՞նչ լինի»,-ասաց Պեդրո Զարոկյանը։
Ավագանու անդամը շեշտեց, որ քաղաքապետարանը իր աշխատակիցների պարգևատրման վրա ավելի շատ է ծախսել, քան երեխաների մանրամարզության համար։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ լեզվով ձեզ բացատրենք, ճապոներե՞ն, հաշվի առնելով ձեր կապը ճապոնական ծառատեսակների հետ. ավագանու ընդդիմադիր անդամը՝ Ավինյանին
- Ուղեվարձի թանկացումների նպատակը քաղաքային տրանսպորտը պատրաստի փաթեթով իրենց օլիգարխներին հանձնել է. Հայկ Մարության
- Երևանում վերջին 15 տարվա մեջ 60 %-ով չարորակ նորագոյացությունների աճ ունենք. Քրիստինա Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան