Զեկույցում ամեն ինչ կա, բայց իրականում աղտոտված, կեղտոտ, մութ քաղաք է. Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ
«Այս զեկույցը ինձ հիշերեց սովետական ժամանակվա «Ժամանակ» ծրագիրը, որ ամեն ինչ զեկույցում կա, բայց իրականության մեջ ոչինչ չկա»,- Երևանի ավագանու նիստում Երևանի զարգացման 2023 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին նախագծի ներկայացումից հետո ասաց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Սեդա Տեր-Մինասյանը։
Նա նշեց, որ զեկույցում կա՝ տրանսպորտ, լուսավորություն. «Բայց մենք դուրս ենք գալիս՝ աղտոտված, կեղտոտ քաղաք, անիմաստ տրանսպորտային համակարգ, որը գոյություն չունի, մութ քաղաք, իսկ ձեր զեկույցում այդ ամենը կա»։
Նա նաև նշեց, որ պետք չէ մոռանալ՝ 70 տոկոս նոր շարժակազմը, որը քաղաքային իշխանությունը դրոշի նման թափահարում է, պայմանագրերը բերվել և ստորագրվել են Հայկ Մարությանի կողմից, իր օրոք, կամ՝ աղբատար մեքենաներ են ավելացնում, բայց քաղաքը կորում է աղբի մեջ։
«Իսկ արևային պանելները սուբսիադավորվում է պետության կողմից, այնպես որ դուք համարյա թե ոչինչ եք անում»,- ասաց Սեդա Տեր-Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ ա մտածել երեք ձվերը դնի ու 72 մլն դրամ փող տա այդ ձվերի լուսավորության համար. Պեդրո Զարոկյան
- Ի՞նչ լեզվով ձեզ բացատրենք, ճապոներե՞ն, հաշվի առնելով ձեր կապը ճապոնական ծառատեսակների հետ. ավագանու ընդդիմադիր անդամը՝ Ավինյանին
- Ուղեվարձի թանկացումների նպատակը քաղաքային տրանսպորտը պատրաստի փաթեթով իրենց օլիգարխներին հանձնել է. Հայկ Մարության
- Վիկտոր Մնացականյան. Քաղաքապետարանն անում է հասարակական տրանսպորտի վաթարացում
- Իմ նեռվերը բետոնից է, միկրոֆոնը տեղին-անտեղին մի միացրեք. Ավինյանը՝ ավագանու անդամներին
- Ոստիկանությունը Հայկ Մարությանին թույլ չտվեց մասնակցել Երևանի ավագանու նիստին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա