Այսինքը, ձեր ասածն ի՞նչ ա, որ իմ պապը հարիֆ ա՞. Սուրեն Գրիգորյան
«Ժողովուրդ ջան, էդ որ կուրծք եք ծեծում, ասում եք էդ մարդկանց մի բան տայիք, դուք ընդհանրապես հասկանո՞ւմ եք, թե ինչ մեսիջ եք հղում օրինապաշտ քաղաքացիներին»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի հարակից համայնքային տարածքից ապօրինի շինությունների քանդման գործընթացին։
Նա հայտնեց, որ այդ տարածքի միակ բնակվող ընտանիքի բնակության հարցը լուծվել է։
«Այսինքը եթե մարդը գալիս է համայնքային տարածք է զավթում և համայնքը չի կարող այն քանդի, ասի՞. «Հա լավ է, որ դու եկել զավթել ես, դու ունես բազմաթիվ իրավունքներ, ձեզ հիմա տարածք կտամ»։
Այսինքը, ձեր ասածն ի՞նչ ա, որ իմ պապը հարիֆ ա, որ ժամանակին մի համայնքային տարածք չի զավթել, և այլ շատ օրինապաշտ քաղաքացիները»-հայտարարեց փոխքաղաքապետը։
Նա հայտնեց, որ եթե այդպես է, ապա ընդդիմությունը թող գա իշխանության և հայտրարի, թե ով ինչ տարածք ուզի թող զավքի, հետո կգան իրենց իրավունքները կպաշտպանեն։
«Պոպուլիզմն էլ չափ ուն»,- հայտարարեց Սուրեն Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թեքահարթկների ծրագրով թերակատարվել են 35 %՝ երբ 44-օրյա պատերազմից հետո դրանցից օգտվողների քանակային ավելացումներ կան. Սամվել Հարոյան
- Ո՞վ ա մտածել երեք ձվերը դնի ու 72 մլն դրամ փող տա այդ ձվերի լուսավորության համար. Պեդրո Զարոկյան
- Ի՞նչ լեզվով ձեզ բացատրենք, ճապոներե՞ն, հաշվի առնելով ձեր կապը ճապոնական ծառատեսակների հետ. ավագանու ընդդիմադիր անդամը՝ Ավինյանին
- ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ Յ. ԶԱՐՈԲՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ