Սուրենյանց. Փաշինյանը մի «ֆանտաստիկ» պատասխան տվեց, թե ինչու ադրբեջանցի վերջին ռազմագերին հետ վերադարձվեց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Փաշինյանի «թեորեմների» հետքերով
Փաշինյանը մի «ֆանտաստիկ» պատասխան տվեց, թե ինչու ադրբեջանցի վերջին ռազմագերին հետ վերադարձվեց՝ առանց Բաքվի կողմից փոխադարձության:
Նա ասում է՝ ադրբեջանցին մոլորված է եղել, չարամտություն չի եղել նրա արարքում և ահա՝ այդ պատճառով նա վերադարձվել է, ոչ թե փոխանակվել:
Ադրբեջանցի զինվորի մոլորության վարկածը կասկածի տակ չի դրվում, սակայն եթե նա ոչ թե փոխանակվում է, այլ վերադարձվում, ապա անուղղակիորեն ենթադրվում է, որ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցները «չարամտություն» են գործել:
Նույն տրամաբանությամբ՝ եթե Հայաստանի միջգայնորեն ճանաչված սահմանների տեսանկյունից լեգիտիմ է Մուստաֆաևի գրասենյակի պահանջը, դրա միակողմանի, առանց փոխադարձության, բավարարումը լեգիտիմացնելու է Հայաստանի տարածքների օկուպացիան:
Ես այս տրամաբանությամբ մոտեցա հարցերին հենց Փաշինյանի բանաձևով՝ ոչ թե «աքսիոմների», այլ «թեորեմների» տրամաբանությամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը