Մի կողմ դնենք սրանց լկտի դրսևորումները երկրի ներսում, դրսում` Ալիևի առաջ խոնարհ ստրուկի դեմքով պարտվածների կույտ են. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի/դեմարկացիայի գործընթացը տեղից չի պոկվի ու այս առումով որևէ լավատեսական սպասում չի լինելու, որովհետև Ադրբեջանի նպատակը ոչ թե միջազգային սկզբունքներին և նախադեպերին համահունչ գործընթացի մեջ մտնելն է, այլ պարզապես Հայաստանից նոր տարածքներ խլելը:
Հիմա հանրային դիսկուրսը երևացող և մեծամասամբ չերևացող մակարդակում հետևյալն է` շարունակել զիջել հանուն խաղաղության խոստման, թե՞ պայքարել ու հաղթել:
Ովքեր դեռ հավատում են, որ տարածքներ ու ազդեցություն զիջելով Հայաստանին կհաջողվի խաղաղության հասնել, նրանց թիվը էականորեն նվազել է հենց միայն այն պատճառով, որ կա´մ իշխանությանն այլևս չեն հավատում, կա´մ աչքների առաջ վերջին 5-6 տարիների ցավալի փորձն է, երբ ՀՀ իշխանությունն անընդհատ զիջում է, իսկ Ադրբեջանն անընդհատ պահանջում:
Ինչ վերաբերվում է պայքարելու և դիմակայությունը հաղթելու մասին, ապա սա վերաբերվում է բոլոր ճակատներին` քարոզչականից մինչև դիվանագիտական, իսկ ծայրահեղ դեպքում` ռազմի դաշտում:
Բայց այս դեպքում էլ այլ տրամաբանական հարց է ծագում` ո՞վ պետք է այդ պայքարը մղի` փաշինյանական իշխանությո՞ւնը:
Մի կողմ դնենք սրանց ամբարտավան կեցվածքն ու լկտի դրսևորումները, որն արտահայտվում է բացառապես երկրի ներսում, իսկ դրսում` Ալիևի առաջ խոնարհ ստրուկի դեմքով պարտվածների կույտ են:
Ի՞նչ է հանրությունը տեսել վերջին 5-6 տարիներին` վճռականության խոստում, հուժկու տեքստեր ու անվերջ երդումներ: Արդյունքը` զրո, իսկ իշխանության խոստացած հեռանկարների նկատմամբ նվազագույն վստահություն:
Ահա մեր խնդիրների ու փակուղու կարճ ձևակերպումը: Քանի կան նիկոլները` Հայաստանը, ցավոք, շարունակելու է պարտության շղթան»:
Հարակից հրապարակումներ`
- Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հանդիպումը
- Երբ սահմանազատման հանձնաժողովներն ավարտեն աշխատանքները, փաստաթուղթը կդնենք պետական շրջանառության մեջ․ Մհեր Գրիգորյան
- Ադրբեջանին առաջարկում ենք այս պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը․ ԱԳՆ խոսնակ
- Սահմանազատման հանձնաժողովի հաջորդ հանդիպումը կկազմակերպենք մոտ ժամանակներում. Մհեր Գրիգորյան
- Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումն ավարտվել է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան