Փաշինյան. Ես տեսնում էի՝ արտաքին ուժեր կան, որոնք նաև դրդում էին էթնիկ զտումները կազմակերպող հիմնական ուժին
«Ես տեսնում էի, որ ամեն ինչ արվում է, որ ԼՂ հայերը րոպե առաջ դուրս գան։ Իմ ուղերձն այն էր, որ պետք չէր րոպե առաջ մտածել։ Ես դրա մասին ուղիղ էլ եմ ասել։ Այդ սցենարը միշտ էլ կար»,-ասավ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, ԼՂ-ում պայթյունը ևս կապված էր րոպե առաջ դուրս գալու տրամաբանության հետ, երբ ամբողջ կառավարումը կորցնելով մարդկանց ասում էին՝ գնացեք այդ անգարներից բենզին վերցրեք առանց վերահսկողության և առանց որևէ բանի։
«Ես տեսնում էի, որ օտար, արտաքին ուժեր կան, որոնք նաև դրդում էին էթնիկ զտումները կազմակերպող հիմնական ուժին ու աջակցում էին, որ ԼՂ հայերը րոպե առաջ դուրս գան, որպե առաջ։ Ինչի՞ համար, որովհետև նրանք հայտարարել էին ՀՀ-ում իշխանափոխության մեկնարկը, և տեսնում էին, որ Հայաստանում իրենց ռեսուրսները չեն հերիքում հեղափոխություն անելու համար։ Նրանց հարկավոր էր թեկուզ Ղարաբաղի գնով ռեսուրս բերել Հայաստանի Հանրապետություն, որպեսզի այստեղ իշխանափոխություն տեղի ունենա»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով, այդ նկրտումները շարունակվում են, այնպես չի, որ ավարտվել են։
«Իրենց ընկալմամբ, նոր ռեսուրս է ձևավորվել, որ պետք է օգտագործվի»,-ասաց նա։