33-րդ օլիմպիական մարզահանդեսի մեկնարկին մնացել է 136 օր
Միջազգային թեստավորման (ITA) և համաշխարհային հակադոպինգային գործակալությունները (WADA) հատուկ միջոցառումներ և փաստաթղթեր են ստեղծել «Փարիզ -2024» ամառային օլիմպիական խաղերի համար:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ նշած կազմակերպությունները աշխատում են ազգային, տարածաշրջանային հակադոպինգային գործակալությունների և միջազգային ֆեդերացիաների հետ:
Փարիզի օլիմպիական խաղերի հակադոպինգային ծրագիրը ՄՕԿ-ի անունից կառավարում է ITA- ի փորձագիտական խումբը:
Նախամրցումային ծրագիրը մեկնարկել է 2023թ. հոկտեմբերին: Ամեն բան արվում է, որ մարզիկները թեստավորման ենթարկվեն համաչափ ռեժիմով:
WADA-ի նախագահ Վիտոլդ Բանկան նշել է, որ կարևոր է հակադոպինգային կազմակերպությունների շփումը համապատասխան լաբորատորիաների հետ: Նպատակն է խաղերի մասնակիցների համար ապահովել մաքուր սպորտի հնարավորինս անաչառ և փորձագիտական համակարգ:
Անցյալ սեպտեմբերից WADA-ն վերապատրաստման նոր դասընթաց է սկսել մարզիկների և մարզիչների համար, ովքեր նախապատրաստվում են առաջիկա խաղերին: Արդեն 3299 մարզիկներ և մարզիչներ ավարտել են դասընթացը, ինչի առթիվ նաև հատուկ կրթական ուղեցույց է հրապարակվել:
33-րդ օլիմպիական մարզահանդեսի մեկնարկին մնացել է 136 օր:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին