Բարբաջանք է. Քաղաքացիները՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի մասին
Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում բազմաթիվ հայտարարություններ հնչեցրեց, որոնք մեղմ ասած, խիստ մտահոգիչ են։
Տավուշի մարզի գյուղերի, այսպես կոչված անկլավների մասին խոսելիս նա մասնավորապես ասաց.
«Ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է Տավուշի գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, Հայաստանի Հանրապետությունում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել ոչ միայն խորհրդային ժամանակներում, նաև դրանից հետո»։
Panorama.am-ը հարցում անցկացրեց փողոցում՝ քաղաքացիներից հետաքրքրվելով, արդյոք նրանք հետևե՞լ են մամուլի ասուլիսին, ի՞նչ են հասկացել, Հայաստանը պատրա՞ստ է թշնամուն հանձնել Տավուշի գյուղերը, ո՞րը պետք է լինի հասարակության արձագանքը։
Քաղաքացիներից շատերը նշեցին, որ Փաշինյանի ձայնը լսել, նրան տեսնել չեն կարողանում.
«Փաշինյանի անունը որ տալիս եք, արդեն... էն որ ասում է..., հնարավո՞ր է իրեն լսել, իր նյարդն ու առողջությունը չունենք»։
«Իրեն ընդհանրապես չենք լսում»։
«Էն որ ինքը պատրաստ է ամեն ինչ տալ, դրանում կասկած չկա, այնպես որ Փաշինյանին լսելու կարիք չկա, ինքը պատրաստ է ամեն ինչ տալ հանուն իր աթոռի։ Այո, տալու է»։
«Ես ընդհանրապես չեմ նայում, քանի որ նայում եմ, ջղայնանում եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Չալաբյան. Փաշինյանը հաստատեց՝ պատրաստվում է հանձնել Տավուշի սահմանագծի կարևոր մի հատված՝ քողարկել դա «խաղաղության օրակարգի» կեղծ թեզերով
- Ադրբեջանը նպատակ ունի սահմանազատումը սկսել և ավարտել Տավուշի հատվածում․ «Ապրելու երկիր»
- Հարձակման ամենահավանական ուղղությունը Տավուշն է. ԱՄՆ հետախուզությունը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
- Նիկոլ Փաշինյան. Չեմ բացառում, որ կարող է դելիմիտացիայի գործընթացը սկսել Տավուշի մարզից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան