Էդ տարածքը ռուսական զորքն ադրբեջանական զորքի հետ էր պահում, մի օր էլ փակեց, հանձնեց ադրբեջանցիներին. Գագիկ Մելքոնյան
«Վարչապետը պարզ ասաց, որ այն գյուղերը, որոնք Ադրբեջանը թվել է, Հայաստանի տարածքի մեջ չեն։ Եթե մեր տարածքի մեջը չեն, ուրեմը մերը չեն»,-ԱԺ-ի դիմաց հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ պատասխանելով տավուշի 4 գյուղերի մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության վերաբերյալ հարցին։
Նա հայտնեց որ գյուղերը չեն հանձնել Ադրբեջանին, այլ քննարկումներ են գնում, նաև Արծվաշենի շուրջ։
Մելքոնյանը վստահեցրեց, թե գործող իշխանությունը ոչ մի բան չի հանձնել։
Արձագանքելով լրադրողի հարցին, որ գյուղերն արդեն հանձնվել են՝ պատգամավորն ասաց. «Մենք ոչ մի բան չենք հանձնել, դուխներդ տեղը պահեք, Արցախը դուք եք հանձնել, ձեր ղեկավարությունը»։
Դիտարկմանը, թե Նիկոլ փաշինյանի խոսքերը դա էին նշանակում՝ Մելքոնյանը պատասխանեց. «Վարչապետն ինչ ուզենա՝ դա էլ կխոսի»։
Մելքոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան մայրուղին ռուսներն են հանձնել Ադրբեջանին։
«Դա ռուսներն են տվել։ Էդ տարածքը ռուսական զորքն ադրբեջանական զորքի հետ էր պահում, մի օր էլ փակեց, հանձնեց ադրբեջանցիներին, Գնացեք, ռուսական զորքերի հրամանատարին հարցրեք»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Ո՛չ, չկրակելու հրաման չկա.Սուրեն Պապիկյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին
- Քաղաքագետ. Նիկոլն արդեն հանձնել է ադրբեջանցիների պահանջած՝ այսպես կոչված անկլավները
- Նիկոլ Փաշինյանը ԱԺ ՔՊ խմբակցության հետ քննարկել է Տավուշի «անկլավների» հարցը
- Էդ բոլոր պետությունների ղեկավարներին թույլատրվում ա սուտ խոսել, մեր ղեկավարներին արգելվո՞ւմ ա. Գագիկ Մելքոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան