Գեղամ Նազարյան. Այդպես էլ չենք հասկանում, որ երկրում թևածող չարի մթնոլորտը ծանր հետևանքների է հանգեցնում
Որդեկորույս հայր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.
«Երևանում, օրը ցերեկով, մարդկանց աչքի առաջ հարձակվում են 17-18 տարեկան տղայի վրա և սպանում։ Սպանում են մտածված, սպանում են ծրագրավորված։
Պահանջում եմ շատ արագ գտնել և պատժել սպանության բոլոր մասնակիցներին։
Մեծագույն ցավ է ինձ համար, որ այդպես էլ չենք հասկանում, որ երկրում թևածող չարի մթնոլորտը, ամենաթողության մթնոլորտը ծանր հետևանքների է հանգեցնում և հանգեցնելու։
Ցավ եմ ապրում, որ հանրությունը, մասնավորապես սոցիալական ցանցերը անհամեմատ ավելի մեծ ակտիվությամբ քննարկում է ֆ-վ- ի ուղղագրության, կոնսերվատորիայի տեղափոխման-չտեղափոխման հետ կապված հարցերը, բայց քար անտարբերություն է ցուցաբերում նման սարսափելի դեպքերի նկատմամբ։
Մենք պետք է արագ սթափվենք և ազատվենք չարությունից ու չարքերից»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Թումասյան. Այսօր ուսանողի սպանության դեպքը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը
- Դանակահարություն՝ Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ. 18-ամյա ուսանողը հիվանդանոցում մահացել է