Կարապետ Պողոսյանին ֆեյսբուքյան գրառման համար մեղադրանք է առաջադրվել
Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանին ֆեյսբուքյան գրառման համար մեղադրանք է առաջադրվել, նրան մեղադրյալի կարգավիճակով հրավիրել են քննչական կոմիտե:
NEWS.am-ի հետ զրոյցում Պողոսյանն ասաց, որ ինքն էլ տեղյակ չէ, թե հատկապես որ գրառման համար է քրեական վարույթ նախաձեռնվել. «Ինձ ուղղակի ասել են, որ ֆեյսբուքյան գրառման հետ կապված դատախազությունիցգրություն է գնացել քննչական կոմիտե, որ իմ նկատմամբ վարույթ նախաձեռնվի եւ տարօրինակն այն էր, որ ինձ նաեւ տեղեկացրեցին, որ մեղադրյալի կարգավիճակում եմ եւ վաղը քննչական ներկայանամ փաստաբանիս հետ: Անկեղծ ասած ինձ չի ներկայացվել, թե ինչ գրառում է, որեւէ պատկերացում էլ չունեմ, թե ինչ բռնության կոչի մասին է խոսքը: Վաղը կներկաանմ քննչական, կարծում եմ՝ արդեն պարզ կդառնա»:
Ընդդիմադիր գործիչը կարծում է, որ այս վարույթը կապված է իր ընդդիմադիր հայացքների հետ:
Հարակից հրապարակումներ`
- «Շոուն շարունակվում է». Աշոտյանին ֆեյսբուքյան գրառման համար ոստիկանություն են հրավիրել
- Փաստաբան. Իմիջայլոց, այս ֆեյսբուքյան գրառումը ես անում եմ 178.17.168.170 IP հասցեով