Քաղաքական 17:09 13/03/2024 Հայաստան

Մենք փաստացի լեգիտիմ հիմքեր ենք ստեղծում նրանց ապագա մարտական գործողությունների համար. Վիտալի Մանգասարյան

Նիկոլ Փաշինյանը վերջին հարցազրույցի ժամանակ ասաց, որ Ադրբեջանի հայտարարած  գյուղերը ՀՀ տարածքում չեն գտնվում։ Այդ հայտարարությունից հետո, փորձագիտական հանրությունը սկսեց քննարկել, որ վերանշյալ գյուղերը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն։

Panorama.am-ը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանն հարց ուղղեց, թե ինչպե՞ս է վերաբերում Նիկոլ Փաշինյանի հայտարարության և արդյոք զավեշտ չէ՞, որ մենք փորձում ենք մեր գյուղերի՝ ՀՀ-ում լինելու անհրաժեշտությունը նրանց ռազմավարական նշանակությամբ հիմնավորել։ Դա նույնն է, որ մայրը իր երեխային իր կողմից չսպանելը սիրուն աչքերով հիմնավորի։

«Խնդրին մի քանի դիտանկյունից նայենք։ Առաջինը, որ Տավուշի թևում մեր ունեցած դիրքերը կարելի է ասել, որ  մերօրյա, իրականության մեջ Հայաստանի մեր ամենաամրապնդված դիրքերն են։ Իզուր չէ, որ հակառակորդը  մի քանի տարբեր առիթներով, երբ փորձում էր ինչ-որ գործողություն իրականացնել, անհաջողության էր մարտնվում։ Սա խոսում էր նրա մասին, որ մենք այնտեղ ունենք լավ  կահավորված ինժեներական կառույցներ, գերիշխող դիրքեր, նրանց շարժին հետևելու համար համապատասխան տեխնիկական միջոցներ կան տեղադրված և այս ամենն օգնում է, որ հնարավորինս ամուր լինի սահմանային այդ հատվածը։

Եթե մենք գալիս ենք ու ասում ենք, որ այդ գյուղերը պետք է հանձնենք թշնամուն, այն իրենից ենթադրում է, որ ամբողջ մեր անվտագային ճարտարապետությունն այդ հատվածում խախտվում է։ Դրան գումարած՝ թշնամին վերահսկողություն է ունենում ռազմավարական կարևոր ճանապարհների նկատմամբ։ Գիտենք, որ այդ հատվածով է անցնում Հայաստանը Վրաստանին կապող ռազմավարական ճանապարհներից մեկը։ Այսինքը, թույլ տալ, որ հակառակորդը վիզուալ տեսադաշտում պահի մեր ստրատեգիական նշանակության նմանօրինակ ենթակառուցվածքները՝ միջնաժամկետ կտրվածքներում բերելու է կործանարար հետևանքների։

Եթե վերլուծենք Ալիևի հայտարարությունները Սև լիճ-Խոզնավար հատվածի վերաբերյալ, երբ խոսք էր գնում դիքերը հետ քաշելու և հետ գնալու տրամաբանության մասին, նա ասում էր, որ այդտեղից դուրս չեն գալու, որ եկել հասել են այդտեղ, որ վիզուալ կարողանան դիտարկել Հայաստանում տեղի ունեցող շարժերն ընդհանուր առմամաբ։ Ոչ թե տեխնիկական միջոցներով կամ այլ սարքերով, այլ վիզուալ իրենց զինվորի տեսանելիության դաշտում պահեն որպեսզի հնարավորինս արդյունավետ կարողանան վերահսկողության տակ պահել։ Հիմա այդ նույն խնդիրը նրանք ուզում են լուծել այդ հատվածում, այսինքը՝ վերահսկողության տակ պահել մեր կարևոր ենթակառուցվածքները, ամրապնդվեն այնտեղ, համապատասխան կահավորում իրականացնեն, որից հետո հարմար պահի, երբ պետք լինի՝ ճնշումներ գործադրեն, տարբեր ձևերի գործողություններ իրականացնեն, դրա համար ունենան մեկնարկային առավելություն։ Այսինքը իրենց մեկնարկը  և հաջողության հասնելու հավանականությունը տասնապատիկ, եթե ոչ ավել մեծանալու է։

Թույլ տալ այդ ամեն ինչը և առանց ոչ մի բանի դիմաց, ինչպես հասկացանք երեկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, մենքն պատրաստակամություն ենք հայտնում այդ մակարդակում, որ պատրաստ ենք նման քայլերի գնալ։ Որտեղ է երաշխիքը, որ հաջորդ օրը ռազմական գործողություններ չեն սկսվի, երբ նույն Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, որ ոչ մի երաշխիք չկա, որ նույնիսկ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց 12 ժամ հետո պատերազմ չի սկսվելու։

Հիմա որտեղ է երաշխիքը, որ այդ կարևոր ենթակառուցվածքները հանձնենք վերջացնենք, մի քանի օր կամ ժամ հետո Ադրբեջանի ախորժակը չի բացվի և չի փորձի էլ ավելի մեծ հաջողությունների հասնել։

Բացի Հայաստան-Վրաստան ռազմավարական ճանապարհից, այդ հատվածով նաև գազամուղն է անցնում։ Նրանք ցանկանում են վերահսկողություն ունենալ նաև այդ ռազմավարական նշանակության ենթակառուցվածքի նկատմամբ։ Հետևաբար՝ ադրբեջանցիները կոմպլեքս լուծում են ուզում իրականացնել, որպեսզի հարմար պահի հնարավոր տարբեր ձևերով ճնշումների ենթարկեն։

Մենք ուեննալու ենք շատ ծանր հետևանքներ և այս ամեն ինչով Ադրբեջանը կանգ չի առնելու, փորձելու է փոքր-փոքր պոկելով գալ, ռազմավարական նշանակության դիրքերում գերիշխող դիրքեր զբաղեցնել և առանց որևէ զինվորի կորստի նման մեծ խնդիրներ լուծել։ Քանի դեռ այն իր մոտ ստացվում է անելու է։

Այստեղ ցավալին այն է, որ մենք փաստացի լեգիտիմ հիմքեր ենք ստեղծում նրանց ապագա մարտական գործողությունների համար։ Պատկերացնենք իրավիճակ, երբ ինչ-ինչ պայմաններից ելնելով մեր կողմը չի համաձայնում և չի կատարում այդ պահանջները։ Ադրբեջանն ասելու է՝ դուք ասել եք, որ դրանք մեր գյուղերն են՝ մենք գործողություններ ենք իրականցնում և գալիս ենք մեր գյուղեր։ Այստեղ և՛ վիջազգային հանրության մոտ և դիրքում կանգնած զինվորի մոտ, որ հոգեբանորեն տրամադրվել է, որ իրենը չէ, մեկ կրակոցից հետո անկանխատեսելի իրավիճակներ կարող են տեղի ունենալ և անկառավարելի իրավիճակներ ստեղծվել։ Այս ռիսկերը հաշվի չառնելով գնում են այս ճանապարհով, ինչը կործանարար է ուղղակի»,- ասաց Վիտալի Մանգասարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից ձայանգրությունում։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:27
Ադրբեջանում վթարի արդյունքում 6 մարդ է մահացել, որոնցից 5-ը զինվորական են
Մահվան ելքով վթար է տեղի ունեցել Թովուզում; Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպը գրանցվել է Թովուզի շրջանում։...
Աղբյուր` Panorama.am
23:12
Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում
Նոյեմբերի 27-ին, ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
22:57
«Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանքի նկատմամբ. «Գեղարդ» հիմնադրամ
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հայտնում է. «Քարոզչական դաշտում հայկական մշակութային և կրոնական ժառանգության...
Աղբյուր` Panorama.am
22:32
Իմ վարորդը և վերջինիս մայրն այս դեպքով ցուցմունք են տվել. Արմեն Փամբուխչյանը՝ այրված երկու «Lexus»-ի դեպքի մասին
Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է վերջերս ավտոտնակում այրված երկու մեքենաների գործին։ «Մի քանի օր է ինչ որոշ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հանրության կողմից ոգելից խմիչքի շիշ ընկալվող այս առանձնյակը, հպարտորեն նշել է, որ ՔՊ անդամ է. Ռոբերտ Հայրապետյանը՝ Ալեքսանդր Սիրունյանի մասին
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «ՔՊ-ն ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամի պաշտոնում ներկայացրել է Սիրունյան Ալեքսանդրի թեկնածությունը:...
Աղբյուր` Panorama.am
22:09
Սաակաշվիլին Վրաստանի նախագահի թեկնածուին համեմատել է «Կալիգուլայի ձիու» հետ
Վրաստանի բանտարկված երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ «Վրաստանը թևակոխել է պետականության կործանման վերջին...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արփինե Սարգսյանը ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվել է ընդլայնել համագործակցությունը ՆԳՆ «բարեփոխումների» ուղղություններով
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ  նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին։ «Նոյեմբերի 27-ին Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
21:18
ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին տարածվող լուրերը
Սոցիալական մեդիայում տարածվում են լուրեր, թե ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հեռանում են Ջերմուկի մոտակայքում գտնվող դիրքերից։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
21:05
Հանրապետությունում ճանապարհների վիճակը՝ ժամը 20։30-ի դրությամբ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ինչո՞ւ է հայկական կողմը խնդրել, որ ԵԱՏՄ խորհրդի նիստն անցկացվի Սանկտ Պետերբուրգում. ԱԳՆ արձագանքը
«ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անց է կացվում ԵԱՏՄ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Կենտրոնական Հունաստանում և Սալոնիկում սպասվում են հորդառատ տեղումներ և ջրհեղեղների բարձր ռիսկ
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Կենտրոնական Հունաստանում և...
Աղբյուր` Panorama.am
20:34
Մեդվեդևը չի բացառել ՆԱՏՕ-ի ռազմակայանների վրա հարձակումների հնարավորությունը
ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, խոսելով ՆԱՏՕ-ի ռազմակայանների վրա հարձակումների հնարավորության մասին, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Վաղը Երևանի տրանսպորտը կաշխատի մինչև ժամը 01։00-ն
«Նոա» ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում գրված է․ «Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է...
Աղբյուր` Panorama.am
20:11
SMS-ով կառավարվող երկիր կամ կատարյան ֆիասկո․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «SMS-ով ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԵՐԿԻՐ կամ ԿԱՏԱՐՅԱԼ ՖԻԱՍԿՈ...
Աղբյուր` Panorama.am
19:57
Լարսը փակ է
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից...
Աղբյուր` Panorama.am
19:41
Առանց ՌԴ համաձայնության արգելվում է ռուսական զինտեխնիկայի վերաարտահանումը 3-րդ երկիր. Զախարովա
«Իսկապես ծանոթացել ենք այդ ուղերձներին: Այդ առնչությամբ ցանկանում ենք հիշեցնել 1995 թվականի հոկտեմբերի 30-ի ռազմատեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
19:29
Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները և Զառ-Սևաբերդ ավտոճանապարհը դժվարանցանելի են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:22
Մենք սպասում ենք պատասխանի․ Զախարովան՝ Կապանում ՌԴ հյուպատոսության բացման մասին
Ե՞րբ է բացվելու Սյունիքի մարզի Կապան քաղաքում  ՌԴ հյուպատոսությունը, ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանեց․...
Աղբյուր` Panorama.am
19:01
Առաջին ձյունը՝ Երևանում. անանցանելի փողոցներ ու մայթեր չկան
Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
18:49
ԶՈՒ-երում նոր նշանակումներ են եղել
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝...
Աղբյուր` Panorama.am
18:44
Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած
Նոյեմբերիի 27-ին, ժամը 09:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ,...
Աղբյուր` Panorama.am
18:25
96մլն. ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
18:14
Եթե կա իսլամ, թուրք, քուրդ, արաբ, ուրեմն կա Թուրքիա. Էրդողանի նոր բանաձևը
Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է իսլամի կենտրոնական դերը Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Գյումրու ընտրություններին ընդառաջ՝ Նազելի Բաղդասարյանն արձակուրդ է գնում
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նոյեմբերի 28-ից մինչև  դեկտեմբերի 6-ը ներառյալ կլինի արձակուրդում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:44
2025 թ.-ին հնարավոր է դոլարի փոխարժեքը հասնի 480 դրամի. Հրանտ Միքայելյան
Կառավարությունը 2025 թ.-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնելու է 53-54%-ի, 15 մլրդ դոլարի։ Ներգրավվող պետական ահռելի պարտքը բացի բեռից արդյոք...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արմեն Ղազարյանը՝ ՆԳ փոխնախարար
Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Համբարյանին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ, ՆԳ...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան
«Եվ խնդիրը միայն տնտեսական շահավետության մեջ չէ։ Պեկինը լուրջ է վերաբերվում էրդողանական Թուրքիայի պանթյուրքական երազանքին և քիչ խոսում է, բայց շատ գործում»։
Աղբյուր` Panorama.am
17:23
«Գազել»-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել ծառին. Չորս կին վնասվածքներ է ստացել
Նոյեմբերի 27-ին ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական...
Աղբյուր` Panorama.am
17:17
Մայր Աթոռում տեղի է ունեցել ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը
Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}