4 համայնքից 3-ում ավարտվել է բնակիչների քվեարկությամբ սուբվենցիոն ծրագրերի ընտրությունը
«Բյուջետային գործընթացում մասնկացային բյուջետավորման ներդրման նախաձեռնությունն առաջ է քաշվել Ֆինանսների նախարարության կողմից և ֆիքսված է ՀՀ կառավարության 2021-26 թվականի ծրագրում»,-«Արմենպրես» մամուլի սրահում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացի վերլուծական մեթոդաբանության բաժնի պետի պարտականությունները կատարող Սվետա Հարոսյանը։
Նրա խոսքով՝ մասնակցային բյուջետավորման սկզբունքների ձևավորվման ծրագրերի շրջանակներում 2024 թվականին բյուջեով սուբվենցիաների տրամադրման կարգի մշակում է իրականացվել։
Սվետա Հարոսյանը ասաց, որ նպատակ ունեն խթանելու ՏԻՄ մակարդակում բյուջետավորմանը բնակիչների մասնակցությունը՝ իրենց կողմից առաջադրելու առավել հրատապ խնդիրներ և դրանով ակտիվացնել բնակիչների մասնակցությունը ծրագրերի առաջադրման քննարկան և որոշում կայացնելու գործընթացները։
«Այստեղ առանձնահատկությունն այն է, որ համայքի բնակիչներն են որոշելու իրենց սուբվենցիոն ծրագրեը»,-ասաց Հարոսյանը։
«Ջերմուկ, Աբովյան, Աշտարակ և Արմավիր համայնքներում մեկնարկել է մասնակցային բյուջետավորման գործընթացը, երեք համայնքում ավարտվելէ քվերակությունը, իսկ Արմավիրում կավարտվի մարտի 15-ին»,- տեղեկացրեց ՏԿԵ նախարարության համայնքային բյուջեների բաժնի պետ Լորիս Մուրադյանիը։
Նա հայտնեց, որ Էլեկտրոնային հարթակում հաջողությամբ կայացել է ծրագրերի ընտրության քվեարկությունը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 3.1 մլրդ դրամ փոխանցեց՝ 43 սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորման համար
- Հայաստանի 4 համայնքի բնակիչները 2024 թ.-ին կկարողանան քվեարկությամբ ընտրել սուբվենցիոն ծրագրեր
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա