Արարատյան դաշտում, Տավուշում և Սյունիքում ժամկետներից 30-35 օր շուտ աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է
Փետրվարին դիտված նորմայից բարձր ջերմաստիճանների հետևանքով՝ Արարատյան դաշտում, Տավուշի և Սյունիքի հովտային շրջաններում բազմամյա միջին ժամկետներից 30-35 օր շուտ աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվեց։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, փետրվարի երկրորդ տասնօրյակում հովտային շրջաններում որոշ պտղատուների բողբոջներն ուռչեցին, կատարվեց խաղողի վազի այգեբաց, դաշտերում և այգիներում սկսվեց էտի, փխրեցման, Արարատյան դաշտում՝ վաղահաս կարտոֆիլի տնկման աշխատանքները։
Մարտի առաջին տասնօրյակում դիտվեց ջերմաստիճանի նվազում, մարտի 1-ին, 2-ին, 3-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվեց՝ օդում -6․․․-8°C, հողի մակերևույթին՝ -7․․․-10°C, լեռնային և որոշ նախալեռնային շրջաններում տասնօրյակի վերջին դիտվեց ձյուն, մնացած շրջաններում՝ անձրև։
Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել ձմեռային հանգստի շրջանում, հողը սառած է 5-10սմ խորությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան