Եղկելի, այ դա էր Եվրատեսիլի երգը. Օգտատերերի արձագանքը՝ «Ջակո»-ին
Այսօր թողարկվեց «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակը։ Երկու ժամ առաջ հրապարակված տեսահոլովակն արդեն 92 հազար դիտում ունի։
Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում են երգն ու տեսահոլովակը։ Panorama.am-ը հավաքել է օգտատերերի հայտնած կարծիքները։
Երևանի ավագանու նախկին անդամ Թեհմինե Վարդանյանն արձագանքել է.
«Ընկերներ, խնդրում եմ բացատրեք՝ մեր Eurovision-ի երգն ինչի՞ մասին ա ու ի՞նչն եք էդքան հավանել: Երկու անգամ լսեցի. մի հոդաբաշխ նախադասություն չկար: Չնայած հոդաբաշխը որն ա, առհասարակ նախադասություն չկար: Աննպատակ երգ ու ոչինչ չասող տեսահոլովակ: 0 ձայն, 0 կատարում, 0 էմոցիա, 0 իմաստ։
#աջաբսանդալ»։
Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Պարոնյանը գրել է.
«Իհարկե «ճաշակին ընկեր չկա», բայց էս երգը Աշոտ Փաշինյանի «նկարների» մակարդակի բանա։ Չեմ հասկանում՝ Բռեգովիչի կամ Կուստուրիցայի ոճին են փորձում նմանվել….թե ինչ։
Եթե այո ապա վատա՝ եթե ոչ ապա վատա կրկնակի։
Ամեն դեպքում Հայաստանը այս տարի Եվրատեսիլը հաղթելու լուրջ շանսեր ունենք՝ Արցախը կորցրինք Եվրատեսիլը որպես սփոփանք կհաղթենք։
#Լադա_սեդան_բադրջան»։
Հայտնի թառահար Միքայել Ոսկանյանը գրել է.
«Գտեք ընդհանրություն պատմության 7-րդ դասարանի դասագրքի և այս տարի եվրոտեսիլ ուղարկվող երգի միջև»։
Օգտատեր Գոհար Վարդանյանը գրում է.
«Մենակ Հայաստանը գիժ չէր ուղարկել եվրոտեսիլ՝ ուղարկեց էն էլ LADANIVOV։ Հաղթելույա խայտառակ լինենք։ Հետո էլ ասում են՝ կոնսերվատորյան փակում է, իսկականից պիտի փակեն,մեկա ով երազում միկրոֆոնա տեսնում կամ երգիչա դառնում կամ հանդիսավար»։
Օգտատեր Գառնիկ Զաքարյանը գրել է.
«Գրական հայերենով մի մոռացված գեղեցկագույն բառ կա տգեղի մասին՝ եղկելի, այ դա էր Եվրատեսիլի երգը:
Ջակո... Կարլ... Ջակո...»։
Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրում է.
«ֆրանսիացիները ապշած են Եվրատեսիլի մեր ընտրությունից ու հարցնում են, թե մեզ դուր է՞ գալիս Եվրոպային որպես գնչու ներկայանալը։ Ըստ որում, ասում են, մեզ էլ ձեր հետ եք խայտառակ անում, քանի որ ֆրանկո֊հայկական է համարվում խումբը։
Ես ինքս սիրում եմ գնչուական մշակույթը, սակայն ոչ այն դեպքում, երբ այն որպես հայկական է ներկայացվում։ Մենք պետականություն, սեփական տարածք ու սեփական մշակույթ ունեցող, ու այս պահին ավելի քան երբևէ եվրոպական հավակնություններ ունեցող ազգ չե՞նք։
Ես արաբական մշակույթն ու անգամ հաբիբին էլ եմ սիրում, սակայն երբ այն հիրավի արաբական է, այլ ոչ արաբական մելիզմներով հայկական ներկայացող ռաբիզը։ Սա լրիվ նույն ժանրից է։
Այդ գռեհիկ երգը վատագույնն է, որը կարելի էր սպասել անգամ այդ խմբից։ Ուղղակի ամոթ զգացի, երբ ֆրանսիացի երկու տարբեր ընկեր ինձ ուղարկեցին ու հարցրեցին՝ հայեր, լավ ե՞ք։
Մեր անցյալ երկու տարիների աղջիկների լավ ելույթներից հետո շատ մեծ հետընթաց է։ Եվ կրկին, կապ չունի, թե որ տեղն ենք գրավում, ինչպես ցույց տվեց Ռոզ Լինի օրինակը։ Կարևորը մեր nation-branding֊ում խաղացած դերն է, որը soft power֊ի կարևոր ասպեկտ է, կներեք անգլերեն տերմինների համար, համարժեք հայկականները դեռ չեմ գտել»։
Հարակից հրապարակումներ`
- Լադանիվա-ն Եվրատեսիլ 2024-ին կմասնակցի Jako երգով
- Հայաստանը «Եվրատեսիլ»-ում կներկայացնի «Լադանիվա» խումբը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան