Արա Ղազարյան. Կոչ եմ անում արցախցիներին հեղեղել ՄԻԵԴ-ն անհատական գանգատներով
«Ես կոչ կանեմ մարդկանց՝ հատկապես արցախցիներին հնարավորինս հեղեղեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անհատական գանգատներով։ Իրենց գանգատներում միջոնրդեն, որ իրենց անհատական գանգատները հանկարծ չմիացնեն միջպետական գանգատին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղազարյանը՝ արձագանքելով երեկվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց՝ տրամաբանական է, որ խաղաղության պայմանգիրը ստորագրելուց հետո Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային ատյաններից հետ վերցնեն միմյանց դեմ ներկայացրած գանգատները։
Արա Ղազարյանը նշեց, որ վերջին շրջանում ներկայացրած գանգատներում ինքը միջնորդել է, որ դրանք չմիացվեն միջպետական գանգատներին։
«Բայց այստեղ վերջին խոսքը միջազգային ատյաններինն է»,-ասաց փաստաբան։
Նրա խոսքով, եթե Հայաստանն ու Ադրբեջանը հետ վերցնեն միմյանց դեմ ներկայացրած գանգատները, ապա Ադրբեջանը կհայտնվի շահեկան վիճակում։
«Գանգատների քանակն ասիմետրիկ է, հայերն ավելի շատ են տուժվել, քան ադրբեջանցիները։ Խախտումների բնույթն ու դաժանության աստիճանը, խախտումների նպատակը, որը ռասիզմն էր... այս առումով ասիմետրիկ իրավիճակ է։ Դա նշանակում է, եթե երկուստեք հետ վերցնեն դիմումները, ապա Ադրբեջանը կհայտնվի շահավետ իրավիճակում, քան Հայաստանը»,-ասաց նա։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան