Վարչապետի թեկնածու կարող է լինել Հրանտ Բագրատյանը․ Արամ Սարգսյան
«Տարաձայնություն չէ, պարզապես երկու առաջարկի շուրջ կան իրարամերժ տեսակետներ։ Այդ առաջարկը դրել ենք քվեարկության և իր առաջարկը չի անցել, ընդամենը դա է»,- պատասխանելով լրագրողի հարցին,թե ի՞նչ տարաձայնություններ կան շարժման ներսում, մասնավորապես՝ Էդգար Ղազարյանի հետ կապված, լրագրողների ասաց «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը։
Ըստ Սարգսյանի՝ Ղազարյանն առաջարկել է հենց հիմա ներկայացնել վարչապետի թեկնածուին և ապագա Կառավարության ողջ կազմը։
«Մենք գտանք, որ դա սխալ մոտեցում է, միայն այն պատճառով, որ այսօր մենք չենք կարող մեզ վրա վերցնել այդ մենաշնորհը և ասել՝ մենք ենք ներկայացնում այդ ամենը։ Բացի դրանից, դրա ժամանակը դեռ չի եկել, ժողովրդի հետ պետք է նաև համաձայնեցնել՝ արդյո՞ք հավանություն կտա, թե՞ ոչ։ Մենք մեր շարժման կողմից կարծում ենք, որ ԱԺ-ում, եթե այդ հարցը բարձրացվի, ապա վարչապետի թեկնածու կարող է լինել Հրանտ Բագրատյանը, բայց նաև ասում ենք , որ չի կարելի այս նույն սուպեր վարչապետի բաճկոնով ուրիշի բերել, ով էլ լինի։ Կարծում ենք՝ իշխանության թևերը պետք է հավասարակշռված լինի»,- ասաց նա։
Սարգսյանի համոզմամբ՝ սխալ է մեկ անձին դնել առաջնորդ և շարժումը ձևավորել այդ անձի շուրջ։ Ըստ նրա՝ պետք է իրականացնել այն ծրագիրը, որի հենքում կլինի ազգային գաղափարախոսությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա