Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել է
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է։ Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Ընկերս գնում է տուն»,- գրել է նա։
Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Ալեքսանյանը կալանավորվել է 2022 թվականի հոկտեմբերի 19-ին, նա մեղադրվում է անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Ալեքսանյանի կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել էր։
«Վկաների գերակշիռ մասը հարցաքննվել են, մնացել է ևս 2 վկա, բայց դատարանը համարել է, որ նրանց նկատմամբ ազդեցություն չի կարող լինել։ Հետևաբար ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց` տնային կալանք»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Ալեքսանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կալանավորված դատավոր Արուսյակ Ալեքսանյանը դիմել է Սահմանադրական դատարան
- Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երեք ամսով
- Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականն ազատ է արձակվել
- Դատարանը կալանավորել է նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին
- Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցված են
- Հարցի պատասխանը չկա, թե դատավոր Արուսյակ Ալեքսանյանն իր ո՞ր լիազորությունն է չարաշահել. Էրիկ Ալեքսանյան